ՀՈՒՆՎԱՐԻ 6. «ԿԱՏԱՐՅԱԼ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ»

Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն մասին, թե ըստ Աստծո Խոսքի Հիսուսի արյունն ինչ է անում ինձ համար։

Հրեաների համար կրոնական տարվա մեջ ամենակարևոր օրը Քավության օրն էր, որն այսօր հայտնի է Յոմ Քիփփուր անունով։ Միայն այդ օրը քահանայապետը մուտք էր գործում Սրբության սրբոց զոհի արյամբ, որը պետք է ծածկեր Իսրայելի մեղքերը ևս մեկ տարվա համար։

«Եվ այն զվարակի արյունիցն առնի և իր մատով Քավության վրա արևելյան կողմը ցողի և իր մատով արյունից Քավության առաջ յոթն անգամ ցողի»։

Ղևտացիներին 16:14

Միայն արյունն էր, որ կարելի էր ներկայացնել Աստծո ժողովրդի մեղքերի փոխարեն և այն պետք է բերվեր Սրբության սրբոցում գտնվող Ամենակարող Աստծո ներկայության մեջ։ Ես ցանականում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք այն հանգամանքին, որ արյունը յոթն անգամ ցողվեց։ Այս հաջորդականությունը պատահականություն չէր, որովհետև Աստվածաշնչում յոթ թիվը ցույց է տալիս Սուրբ Հոգու գործը։ Յոթը նաև ավարտունության և կատարելության թիվն է։ Այս սահմանաված հաջորդականությունը ճշգրտորեն իրագործվեց Հիսուսի արյան հեղման միջոցով։ Նրա արյունը հեղվեց ճշգրտորեն յոթն անգամ, մինչև զոհաբերությունը կամբողջոցվեր։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ խաչի վրա իրագործած նրա կատարյալ գործով իմ բոլոր մեղքերը հեռացված են։ Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն ամենը, ինչն Աստծո Խոսքն ասում է Հիսուսի արյան գործի մասին։