ՀՈՒՆՎԱՐԻ 4. «ԴԵՆ ՆԵՏԵԼ ՄԵՂՔԸ»
Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն մասին, թե ըստ Աստծո Խոսքի Հիսուսի արյունն ինչ է անում ինձ համար։
Կրկին նայելով Իսրայելի համար սահմանված Զատկի արարողությանը՝ մենք այսօրվա մեր հռչակման համար մի կարևոր հարց ենք հայտնաբերում. «Զոհի իրագործումից հետո մենք ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել արդեն հեղված արյունը և այն կիրառել մեր բնակության վայրի հանդեպ»։ Քանի դեռ արյունը շարունակում է մնալ ամանի մեջ, այն որևէ օգուտ չի կարող բերել։ Այն մատչելի է, սակայն ոչինչ չի անում։ Հրեաները պետք է վերցնեին այն պարզ բույսը, որը զոպա էր կոչվում, թաթախեին այն արյան մեջ և դրսի կողմից ցողեին այն իրենց տան դռան վերևի հատվածին և շրջանակին։ Միայն այդ բանից հետո նրանք պաշտպանված կլինեին։ Թեպետ Զատկի արարողության ժամանակ ևս մի բան էր նախորդում արյունը կիրառելուն։
Եկե՛ք նայենք 1-ին Կորնթացիներին ուղերձին, որտեղ Պողոսը քրիստոնյաներին բացատրում է Զատկի խորհուրդը և Անթթխմոր հացի տոնի իմաստը։ Հրեաները պետք է յոթ օրով իրենց տներից հեռացնեին ամեն խմորյալ բան։ Ուղղափառ հրեաները մինչ այսօր շարունակում են կատարել այս պատվերը․
«Հին խմորը դե՛ն գցեք, որ նոր զանգված լինեք, ինչպես որ անխմոր եք. որովհետև մեր զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց։ Ուստի ոչ թե հին խմորով տոն կատարենք, ոչ էլ չարության և անզգամության խմորով, այլ մաքրության և ճշմարտության չխմորվածով»։
1-ին Կորնթացինեին 5:7-8
Մենք էլ պետք է ազատվենք հին խմորից՝ մեղքից, մեր կյանքում, որպեսզի ապրենք Աստծուն հնազանդվելով․սա հնարավորություն է տալիս Արյանը պաշտպանել մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտը։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ երբ այն կիրառում եմ իմ կյանքի վրա, ես հեռացնում եմ իմ մեջ եղած յուրաքանչյուր մեղք։ Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն ամենը, ինչն Աստծո Խոսքն ասում է Հիսուսի արյան գործի մասին։