ՀՈՒՆՎԱՐԻ 3. «ՔԱՅԼԵԼ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն մասին, թե ըստ Աստծո Խոսքի Հիսուսի արյունն ինչ է անում ինձ համար։

Զատկի արարողության ժամանակ գառների արյունը հավաքվում էր ամանի մեջ։ Եվ երբ արյունն ամանից տեղափոխվում էր հրեաների բնակարան, նրանք ապահով էին դառնում միայն մեկ պայմանով. նրանք պետք է տան ներսում մնային։

Այս ճշմարտությունը շատ կարևոր է. արյունը պաշտպանում է միայն հնազանդին։ Դու ապահով ես այնքան ժամանակ, քանի դեռ հնազանդ ես։ Եկե՛ք անդրադառնանք 1-ին Պետրոս 1:2-ին։ Պետրոսը 1-ին համարում ողջունում էր ընտրյալ օտարականներին (հուն. դիասպորային)։ Նա հատուկ ձևով իր ուղերձը հասցեագրում էր Իսրայելի երկրից դուրս ապրող հրեաներին, ովքեր ընտրվել էին «Հայր Աստծո կանխագիտությամբ, Հոգու սրբությամբ, հնազանդության և Հիսուս Քրիստոսի արյունը ցողելու համար»։

Նկատե՛ք, որ հնազանդությունն արյունը ցողելուց առաջ է դրված։ Արյունը չի պաշտպանում նրանց, ովքեր տնից դուրս են գալիս։ Այն պաշտպանում է միայն նրանց, ովքեր դրա ներքո են կամ էլ ծածկված են դրանով։ Այսպիսով՝ մտապահե՛ք, որ թեպետ արյան մեջ կատարյալ պաշտպանություն կա, այն միայն հնազանդների համար է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես այսօր հռչակում եմ, որ կքայլեմ Քո հնազանդությամբ։ Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն ամենը, ինչն Աստծո Խոսքն ասում է Հիսուսի արյան գործի մասին։