ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27. «ՎԱՐԱԿԻՉ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք։

Եկե՛ք Սաղմոս 34-ում նայենք Դավիթ թագավորի օրինակին։ Սաղմոսի նախաբանն ասում է. «Դավթի սաղմոս, երբ նա իր կերպարանքը փոխեց Աբիմելեքի առաջ, ով նրան վտարեց, և նա գնաց»։ Իր կյանքի այս հատվածում Դավիթը փախստական էր իր սեփական երկրից։ Սավուղ թագավորը փորձում էր սպանել նրան, այդ պատճառով էլ Դավիթն ստիպված էր հեռանալու իր ծանոթ վայրերից։

Նա մի հեթանոս թագավորի մոտ գնաց՝ ապաստան խնդրելու, սակայն այդ թագավորը կասկածեց, որ գուց նա թշնամի լինի։ Իր իսկ կյանքը փրկելու համար նա ստիպված պետք է «իր կերպարանքը փոխեր» ՝ խենթ ձևանար։ 1-ին Թագավորաց պատմական գիրքն ասում է, որ նշաններ էր գծում դռների փեղկերի վրա և իր լորձունքը ծորեցնում իր մորուքի վրա։ (1-ին Թագավորներ 21:10-15)։ Այսպիսին էր իրավիճակը։ Սակայն ո՞րն էր Դավիթի արձագանքը։

«Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ. Նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։ Թող իմ անձը Տիրոջով պարծենա. խեղճերը թող լսեն և ուրախանան։ Մեծարե՛ք ինձ հետ Տիրոջը. թող իրար հետ բարձրացնենք Նրա անունը»։

Սաղմոս 34:1-3

Այսպիսի մի իրավիճակի ճիշտ մեջտեղում, երբ իր կյանքը մազից էր կախված, ինչպես նաև խելագար ձևանալու այդ ամոթի մեջ, Դավիթն օրհնեց Տիրոջը։ Սա է փառաբանության զոհը։ Իր ամենաընկճված պահին Դավիթը որոշեց շարունակել Տիրոջով պարծենալը։ Երբ պարծենալու ոչինչ չկար, նա որոշեց Տիրոջով պարծենալ։

Հետո Դավիթը շարունակում է. «Մեծարե՛ք ինձ հետ Տիրոջը. թող իրար հետ բարձրացնենք Նրա անունը»։ Փառաբանությունը վարակիչ է։ Եթե սովորենք այսպես փառաբանել Աստծուն, մարդիկ նույնպես կմիանան մեզ։ Բայց տրտունջը նույնպես վարակիչ է։ Եթե տրտնջանք, ապա կհրապուրենք այլ տրտնջացողների։ Մենք պետք է սովորենք ամեն ժամանակ Աստծուն փառաբանության զոհ մատուցել։

Շնորհակալությու՜ն, Տե՛ր, ես Քեզ փառք եմ տալիս։ Ես հռչակում եմ, որ անկախ իմ իրավիճակներից ես Աստծուն փառաբանության զոհ եմ մատուցում՝ Նրանով պարծենալով։ Ես ամեն ժամանակ օրհնության զոհ կմատուցեմ Աստծուն։ Ամեն։