Պի՛նդ բռնենք այն շնորհը
Եբրայեցիներում ուղղված նամակում տեղ գտած տասներորդ “Եկե՛ք” կոչը 28-րդ գլխի վերջում է։
“Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ պինդ բռնենք այն շնորհը, որով հաճությամբ պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ։ Որովհետև մեր Աստվածը ոչնչացող կրակ է“։
Եբրայեցիներին 12։28-29
Կարևոր է հասկանալ, որ կապ կա շնորհի և շնորհակալության միջև։ Այս խոսքի հայերեն թարգմանությունը բառացի է, իսկ “պինդ բռնել շնորհը” կամ “շնորհ ունենալ“ արտահայտությունը սովորաբար հունարեն օգտագործվում է շնորհակալություն հայտնելու համար։ Սա առնչություն է ի հայտ բերում շնորհի և շնորհակալության միջև։ Այս կապն ակնհայտ է նաև ժամանակակից ռոմանական լեզուների մեջ և հայերենի մեջ նույնպես։ Ֆրանսերեն, օրինակ, շնորհակալությունը կլինի “Grace a Dieu”, որը նշանակում է “շնորհակալություն Աստծուն”, իտալերեն կլինի “grazie”, իսկ իսպաներեն՝ “grazias”, և այս բոլոր բառերի արմատը մեկն է, որը նշանակում է շնորհ։
Շատ հեշտ է շնորհի ու շնորհակալության միջև եղած կապը տեսնելը։ Այս փաստի առնչությամբ ուզում եմ ձեզ ասել, որ դուք չեք կարող Աստծու շնորհն ունենալ ձեր կյանքում, մինչև շնորհակալություն հայտնելը չկիրառեք։ Շնորհն ու շնորհակալությունը միասին են ընթանում։ Ավե;ի անշնորհք ոչինչ չկա, քան անշնորհակալ մարդը, մինչդեռ շնորհակալ մարդը միշտ փորձառաբար ապրում է Աստծու շնորհը։ Նախ և առաջ Նա ուզում է, որ մենք գնահատենք այն, ինչ Նա անում է մեզ համար։ Երկրորդ, Նա ուզում է, որ մենք արտահայտենք մեր գոհունակությունը։ Շատ կարևոր է հասկանալ, որ մենք կարիք ունենք մեր գնահատումն արտահայտելու Աստծուն։
Շնորհակալությո՛ւն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ “ձգտելու“։ Հռչակում եմ, որ ես գնահատում եմ այն, ինչ Աստված անում է ինձ համար, և ես ազատորեն արտահայտում եմ իմ գոհունակությունը։ Ես պինդ կբռնեմ շնորհը։ Ամեն։