ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1. «ՄՂԵԼՈՒ ՃԻՇՏ ՏԵՍԱԿԸ»
Զգույշ լինենք իրար հանդեպ
Եբրայեցիներին 10:24-ն ասում է. «Իրար նկատմամբ զգույշ լինենք՝ իրար սիրո ու բարի գործերի մղելով»։ Այստեղ օգտագործված է մղել բառը՝ մի հզոր բառ, որը հատկապես բացասական ենթատեքստ ունի։ Կարծում եմ, որ այս բառն օգտագործված է այն նկատառումով, որ մեզ խորհելու տեղիք տա։ Ինչի՞ են սովորաբար մարդիկ մղում մեզ։ Բարկության կամ նախանձի։ Սակայն մենք պետք է մարդկանց մղենք սիրո ու բարի գործերի։
«Մղել» թարգմանված հունարեն բառից է ծագում պարոքսիզմ բառը։ Գիտե՞ք արդյոք, թե ինչ է պարոքսիզմը։ Այն հանկարծակի նոպա է, զգացմունքային բացարձակապես անվերահսկելի պոռթկում, ինպիսին կարող է լինել բարկությունը, կամ նույնիսկ՝ ծիծաղը։
Թեպետ մղել բառը հաճախ վատ բանի իմաստ է տալիս, սակայն ըստ Եբրայեցիների նամակի այս համատեքստում այն վերափոխվում է լավ իմաստի, քան որ մենք պետք է իրար մղենք բարի ու լավ գործերի։ Ինչպես նաև թու՛յլ տվեք նշել, որ կան որոշակի մարդիկ, ում դուք ստիպված եք մղել, եթե ցանկանում եք, որ նրանք ճիշտ գործ անեն։ Ավելին, դուք պետք է մտածեք, թե ինչպես մղել նրանց։
Սա իմ թուլություններից մեկն է։ Ես չեմ սիրում հաշվի նստել մարդկանց բնավորության առանձնահատկությունների հետ։ Զինվորական անցյալ և բավականին տրամաբանող միտք ունենալով՝ ես բավարարվում եմ՝ միայն ասելով, թե տվյալ մարդն ինչ անի։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ մտածենք, թե ինչպես ասել նրանց, քանի որ եթե մի մարդուց ցանկանում ես ճիշտ արդյունք ստանալ, ապա պետք է նրան ասես բոլորովին այլ կերպ, քան կասեիր մեկ ուրիշ մարդու։ Բոլոր նրանք, ովքեր երեխաներ ունեն, գիտեն այս ճշմարտությունը. դուք չեք կարող նրանց բոլորի հետ նույն կերպ վարվել։ Դու կարող ես մի երեխային հանդիմանել և ճիշտ արդյունք ստանալ։ Սակայն եթե մյուսին հանդիմանես, գուցե պարզապես հուսալքության ու պարտության մատնես նրան։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ սիրել մարդկանց։ Հռչակում եմ, որ ես մտածում եմ, թե ինչպես մարդկանց մղեմ բարի ու լավ գործերի։ Ես զգույշ կլինեմ մարդկանց հանդեպ։ Ամեն։