ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22. «ՄԵՐ ԴԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ»

Պի՛նդ բռնենք դավանությունը

Հիսուսի կարգավիճակը՝ որպես Քահանայապետ, առնչվում է մեր դավանությանը։ Եկե՛ք Եբրայեցիների գրքից երեք հատված նայենք։ Առաջին, Եբրայեցիներին 3:1-ն ասում է.

«Ուստի, սու՛րբ եղբայրներ, երկնային կոչմա՛ն մասնակիցներ, նայեցե՛ք մեր դավանության Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին»։

Հիսուսն այն Առաքյալն էր, ում Աստված ուղարկեց՝ փրկություն պատրաստելու համար։ Փրկությունը պատրաստելով՝ նա վերադարձավ Աստծո մոտ՝ մեր Քահանայապետը լինելու Աստծո ներկայության մեջ։ Նա է մեր դավանության Քահանայապետը։ Այս գաղափարը տրամաբանական է. եթե դավանություն չկա, Քահանայապետ էլ չկա։ Եթե մենք երկրի վրա փակում ենք մեր շրթունքները, ապա լռեցնում ենք մեր Փաստաբանին, որ երկնքում է։ Որքան շատ ենք դավանում, այնքան ավելի ենք արձակում Նրա քահանայապետական ծառայությունը մեզ համար։

Հաջորդը կարդանք Եբրայեցիներին 4:14-ը. «Արդ որովհետև երկինքներով անցած մեծ Քահանայապետ ունենք՝ Աստծու Որդուն՝ Հիսուսին, դավանությունը պինդ բռնենք»։ Պինդ բռնել նշանակում է ինչ-որ բան ասել, հետո անընդհատ կրկնել այդ։ Մի՛ նահանջիր ու մի՛ հուսալքվիր։

Եվ վերջին խոսքը. «Արդ եղբայրնե՛ր, քանի որ … ունենք …մի մեծ Քահանա Աստծու տան վրա, …պինդ, անսայթաք բռնենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է» (Եբրայեցիներին 10:19, 21, 23): Նկատե՛ք փոփոխությունը. ոչ թե «մեր հավատի դավանությունը», այլ՝ «հույսի դավանությունը»։ Եթե բավական երկարատև դավանում ենք հավատը, ապա այն հույս է դառնում։ «Հավատն էլ հուսացած բաների հաստատումն է» (Եբրայեցիներին 11:1)։ Երբ հավատի համար հաստատություն ենք կառուցում, այդ ժամանակ հույսն է գալիս։ Ես այսպես եմ սահմանում աստվածաշնչյան հույսը. «բարու հանդեպ վստահ ակնկալիք»։ Բայց մենք պետք է պինդ և անսայթաք բռնենք դավանությունը։ Ինչու՞ է ասում «անսայթաք»։ Թույլ տվեք նկարագրել հետևյալ պատկերի միջոցով։ Ինքնաթիռով ճանապարհորդելիս երբ շարունակ հայտնվում է «Ամրացրե՛ք ամրագոտիները» նշանը, ապա այն քեզ հուշում է, որ օդային մոլեգնում է ակնկալվում։ Նույն կերպ, «անսայթաք» բառը հուշում է քեզ, որ դրա հակառակն ակնկալես։ Մենք կարող ենք պատերազմել և հաղթել ճակատամարտը, եթե պահպանենք մեր դավանությունը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ դու մեր դավանության Քահանայապետն ես։ Ես հռչակում եմ, որ Հիսուսն իմ Փաստաբանն է երկնքում՝ Աստծո ներկայության մեջ, և ես պինդ ու անսայթաք բռնում եմ այդ դավանությունը։ Ես պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։