ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14. «ՔԱՅԼԵԼ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ԱՌՆԵԼ ՀԱՎԱՏՔԻ ՄԵՋ»

Զգուշանա՛նք, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանանք

Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու իսրայելացիները չմտան իրենց աստվածատուր ժառանգության մեջ, անհավատությունն էր։ Նույն բանը և մեզ կարող է զրկել ժառանգությունից։ Եբրայեցիների նամակի հեղինակը նրանց իրավիճակը մեզ է ներկայացնում՝ ասելով. «Ավետիսի քարոզության խոսքը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատով չխառնվեցին» (Եբրայեցիներին 4:2)։

Աստծո Խոսքը կարող է գալ դեպի մեզ, սակայն այն մեզ օգուտ չի բերի և ոչ էլ կիրագործի Աստծո օրհնության նպատակները, եթե այն չհամակցվի հավատքով։ Հավատք է պահանջվում այն բանի համար, որ Աստծո Խոսքը գործի մեր կյանքում։

Հաջորդ խոսքն ասում է. «Բայց մենք՝ հավատացյալներս, մտնում ենք այն հանգիստը» (խոսք 3): Ճշմարիտ հավատը մեզ հանգստի մեջ է տանում։ Արդյոք դու ունե՞ս այդ հավատքի հանգիստը։ Արդյոք կատարե՞լ ես պայմանները, թե՞ իսրայելացիների նման դու էլ քո սիրտը խստացնելու վտանգի մեջ ես։ Իրենց անհավատության պատճառով նրանք զրկվեցին այն ամենից, ինչ Աստված ուներ իրենց համար։ Ի՜նչ արհավիրք կլինի, եթե դա այսօր մեզ հետ կատարվի։ Բայց և այնպես, Եբրայեցիների նամակի հեղինակը պարզ է դարձնում, որ դա իսկապես կարող է կատարվել և կկատարվի, եթե ջանասեր չլինենք հանգիստը մտնելու համար։
Եբրայեցիների նամակում փոքր-ինչ առաջ անցնելով՝ մենք գտնում ենք այս դասի գործնական կիրառումը։ «Ուրեմն ջանանք այն հանգիստը մտնել, որ միգուցե մեկը նույն անհավատության օրինակի պես ընկնի» (Եբրայեցիներին 4:11)։

Գուցե լսած լինեք իմ հետևյալ խոսքերը. «Երբ Աստվածաշնչում գտնեք ուրեմն բառը, ապա պետք է հայտնաբերել, թե ինչ է այդտեղ։ Վերոնշյալ խոսքն սկսվում է «ուրեմն» բառով։ Իմաստը սա է. չշեղվենք այնպես, ինչպես իսրայելացիները՝ Հին Կտակարանում։ Եկե՛ք ինքներս մեզ պահպանենք անհավատությունից։ Ժրաջա՛ն լինենք և քայլե՛նք հավատքի մեջ՝ պահպանելով և աճեցնելով մեր հավատքը, հզորացնելով և քաջալերելով մեկս մյուսի հավատքը։ Չանենք այն նույն սարսափելի և ողբերգական սխալը, որ Իսրայելն արեց անհավատության միջոցով։ Հիշե՛ք, որ անհավատության և անհնազանդության միջև ուղիղ պատճառահետևանքային կապ կա։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Հռչակում եմ, որ ճշմարիտ հավատն ինձ հանգստի մեջ է տանում։ Ես պետք է զգուշանամ, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանամ։ Ամեն։