Ես ուզում եմ ուղղորդել ձեզ դեպի Տերունական աղոթքի առաջին խնդրվածքը: Սա համար մեկ աղոթքն է Աստծու ողջ ժողովրդի համար. «Քո թագավորությունը գա, Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է»: Ո՞րն է թիվ մեկ առաջնահերթությունն Աստծու և Իր ժողովրդի համար: Դա Աստծու թագավորության հաստատումն է երկրի վրա: Այն առաջնայնություն ունի ցանկացած այլ կարիքի և ցանկացած այլ իրավիճակի նկատմամբ: Հիսուսի գալու պատճառն այն էր, որ Նա Աստծու արքայությունը երկրի վրա հաստատեր: Մենք այստեղ ենք՝ որպես Նրա ծառաներ և Նրա ժողովուրդ` աջակցելու Աստծու արքայությունը երկրի վրա հաստատելու այդ գործընթացին: Դա թիվ մեկ առաջնահերթությունն է ձեր կյանքում: Այն գերակայություն ունի ձեր գումար վաստակելու կամ կերակուր ուտելու կամ ընտանիք կազմելու նկատմամբ: Դա Աստծու թագավորությունը երկրի վրա հաստատելու համար գործիք լինելն է:
Սա է Աստծու ցուցակում առաջին բանը: Եվ եթե ցանկանում ենք Աստծու հետ ներդաշնակության մեջ լինել, սա պետք է մեր ցուցակում ևս առաջինը լինի: Երբ դուք ինքներդ ձեզ հնազանդեցնում եք Աստծու այդ նպատակին, դուք շարժվում եք Աստծո նպատակների մեջ: Այդ դեպքում դուք կատարում եք Աստծու կամքը և այդ ժամանակ դուք անշարժ եք, անխորտակելի, դուք այնքան ուժեղ եք և ամուր, որքան անձամբ Աստծու կամքը:
«Մարգարեական ուղեցույց վերջին օրերի համար» վիդեո ուսուցումից