ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6. «ՏԵՐԸ` ՄԵՐ ԲԺԻՇԿԸ»

Խաղաղությու՛ն խնդրեցեք Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»

Անմիջապես այն բանից հետո, երբ Աստված առաջին անգամ Իսրայելն ազատեց Եգիպտոսից, և Իսրայելը դարձավ Իր ազատագրված ու խոստումի ժողովուրդը, Աստված առաջին անգամ Իսրայելին հայտնվեց որպես բժիշկ։ Այս հատկանիշի մասին նշված է Ելից 15:26-ում, որտեղ Տերն ասում է Իսրայելին. «Որովհետև Ես եմ Եհովան՝ քո բժիշկը»։

Ելից 15:26-ում օգտագործված «բժիշկ» բառը ժամանակակից եբրայերենում օգտագործվում է ճիշտ նույն իմաստով։ Եբրայերեն լեզվի ավելի քան երեք հազար տարվա պատմության մեջ այդ բառը չի փոխել իր իմաստը։ Աստված հատուկ շեշտադրումով ասաց սա Իսրայելին. «Ես եմ քո բժիշկը»։

Երկու բան կա, որ երբեք չեն փոխվում՝ Եհովայի անունը և Եհովայի ուխտը։ Տիրոջ կարգավիճակն ու գործունեությունը՝ որպես Իր ժողովրդի բժիշկ, կապված է Նրա անվան և ուխտի հետ։ Այլ կերպ ասած՝ այն երբեք չի փոխվում։

Շատ դարեր անց, երբ Հիսուսը եկավ Իսրայելի մոտ՝ որպես նրա Փրկիչ և Ազատիչ՝ այդպիսով իրագործելով Մեսիայի համար տրված խոստումը, նա կրկին ցույց տվեց Աստծո՝ որպես Իր ժողովրդի բժիշկ լինելը։ Հիսուսի բժկության ծառայությունն իրենից չէր գալիս, իրենով չէր սկիզբ առնում. այլ այն Աստծո բժշկարար էության և Իր ժողովրդին տված բժշկության ուխտի դրսևորումն էր։ Աստծո՝ իր ժողովրդի համար նախապատրաստած բժշկության և առողջության հիմքն Իր Խոսքն է՝ Սուրբ Գիրքը։

Որքա՜ն կորևոր է հասկանալ, որ Աստծո պատասխանը մեր կարիքներին նախ և առաջ Իր Խոսքի մեջ է։ Եթե անտեսումե ենք Իր Խոսքը, ապա մենք իրականում իրավունք չունենք ակնկալելու, որ Նա կհոգա մեր կարիքները։ Սակայն եթե դառնանք Նրա Խոսքին և Իրեն փնտրենք Խոսքի միջոցով, ապա կհայտնաբերենք, որ Իր Խոսքի մեջ Նա իրապես հոգում է մեր բոլոր կարիքները՝ հոգևոր թե ֆիզիկական։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն օրհնության համար, որ տվել ես նրանց, ովքեր սիրում են Իսրայելը։ Ես հռչակում եմ, որ Տիրոջ կարգավիճակն ու գործունեությունը՝ որպես Իր ժողովրդի բժիշկ, կապված է Իր անվան և ուխտի հետ։ Խաղաղություն եմ խնդրում Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»։ Ամեն։