ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30. «ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ ԴՐՎԱԾ»
Իմ Հայրն է ստեղծել ինձ
Հռոմեացիներին 12:1-ում Պողոսը մեզ հորդորում է մեր մարմինները զոհաբերել, երբ դեռևս կենդանի ենք. «Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եզբայրնե՛ր, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի զոհ՝ սուրբ և Աստծուն հաճելի, որ ձեր բանական ծառայությունն է»։
Եթե քո մարմինը որպես կենդանի զոհ ներկայացնես Աստծուն, ապա դու այլևս քո մարմնի սեփականատերը չես։ Դու չես այլևս որոշում, թե ուր գնա քո մարմինը։ Դու չես այլևս որոշում, թե ինչ անի քո մարմինը։ Դու չես այլևս որոշում, թե քո մարմինն ինչ ուտի կամ ինչ հագնի։ Այս որոշումները կայացնելու իրավունքից դու հրաժարվել ես։ Այս պահից ի վեր քո մարմինն այլևս քոնը չէ. այն Աստծուն է պատկանում։ Դու այն կենդանի զոհ ես մատուցել Նրան Իր զոհասեղանի վրա։
Ինչ էլ որ դրված լինի Աստծո զոհասեղանի վրա, այն Աստծուն է պատկանում դրվելու պահից սկսած։ Դա այլևս չի պատկանում այն մարդուն, ով տվել է դա։ Սա է պահանջում Աստված, որ մենք զոհաբերենք մարմինները, ճիշտ ինչպես Հիսուսը զոհաբերեց իր մարմինը։ Տարբերությունն այն է, որ Հիսուսն իր մարմինը մահվան միջոցով զոհաբերեց, մինչդեռ մեզ ասվել է, որ զոհաբերենք մեր մարմինները՝ դեռ կենդանի, որ հանձնենք այն Աստծուն, հրաժարվենք մեր իրավունքներից ու մեր մարմինների հանդեպ պահանջմունքներից։
Տվյալ գաղափարը կարող է վախեցնող թվալ։ Սակայն ուզում եմ ասել ձեզ, որ այն շատ հուզիչ է։ Աստված զանազան գաղափարներ ունի այն բանի վերաբերյալ, թե Նա ինչ պիտի անի քեզ ու քո մարմնի հետ։ Սակայն Նա չի ասի քեզ այդ մասին այնքան ժամանակ, մինչև քո մարմինը Նրան պատկանի։ Նախ պետք է քո մարմինը նրան հանձնես, որից հետո միայն կհասկանաս, թե ինչ անես դրա հետ։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ, որ հիմա իմ մարմինը որպես կենդանի զոհ դնում եմ Աստծո զոհասեղանի վրա։ Այն այլևս ինձ չի պատկանում, այլ՝ Աստծուն։ Իմ Հայրն է ստեղծել ինձ։ Ամեն։