ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20. «ԸՆԹԱՆԱԼՈՎ ԴԵՊԻ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ»
Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»
«Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Ասծու որդիներ ենք»։
Հռոմեացիներին 8:16
Թու՛յլ տվեք ձեզ մատնանշել մի հասարակ պատմական փաստ՝ եզրահանգում, որին հասել են Աստվածաշնչի առողջ գիտակների մեծամասնությունը։ Եգիպտոսից Իսրայելի ազատագրման և վաղ քրիստոնյաների փորձառությունների միջև ուղիղ համապատասխանություն կա։
Զատկի գառնուկի սպանությունը համապատասխանում է այն օրվան, երբ Հիսուսը մահացավ։
Կարմիր ծովի ճեղքումը համապատասխանում է Հիսուսի հարությանը գերեզմանից։
Զատկից հիսուն օր հետո Սինա լեռան վրա Օրենքն ստանալը համապատասխանում է Պենտեկոստեի ժամանակ Սուրբ Հոգու հեղմանը։
Ես մատնանշում եմ այս ամենը, որովհետև, երբ դուք արդեն ազատագրվել եք Հիսուսի արյան և հարության միջոցով, երկու ընտրություն ունեք. կարող եք գնալ Սինա կամ էլ գնալ դեպի Պենտեկոստե։ Բավական շատ մարդիկ են գնում Սինա. նրանք կրկին մտնում են օրենքի տակ։ Նրանք «ծառայության հոգին են ընդունում, որ դարձյալ վախենան» (խոսք 15)։ Սակայն Պողոսն իրականում ասում էր. «Դուք ծառայության հոգին չընդունեցիք, որ վախենաք, այլ որդեգրության Հոգին ընդունեցիք, ով ասում է ձեզ, որ դուք Աստծո զավակներն եք»։
Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Ես հռչակում եմ, որ ես ծառայության հոգին չընդունեցի, որ դարձյալ վախենամ, այլ որդեգրության հոգին, ով ասում է ինձ, որ ես Աստծո զավակ եմ։ Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՛, Հա՛յր»։ Ամեն։