ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15. «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ»

Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ

Հոբի խոսքերը ուշագրավ են։ Նա թվում է մի շարք մեղքեր, որոնք նա չէր արել, որոնց մեջ նա մեղավոր չէր։ Շատ քրիստոնեադավան անձինք, ինչևէ, գուցե հանցավոր են այս մեքերի մեջ։

«Եթե աղքատի ուզածը մերժել եմ, և որբևայրու աչքերը հանգցրել եմ, եթե պատառս մենակ եմ կերել, և որբը նրանից չի կերել…» (Հոբ 31:16-17):

Ուշադրությու՛ն դարձրեք այն երեք խմբերին, որ Հոբը թվում է այստեղ. աղքատներ, որբևայրիներ և որբեր։ Նա շարունակում է.

«Որովհետև նա իմ մանկությունից ինձ մոտ մեծացավ իբրև հոր մոտ, և մորս արգանդից նրան գթացել եմ։ Եթե ես մեկ կորած եմ տեսել առանց հագուստի, կամ թե որ ծածկոց չունի աղքատը, եթե ինձ չեն օրհնել նրա երանքները, և նա չի տաքացել իմ ոչխարների բրդից, եթե իմ ձեռքը բարձրացրել եմ որբի վրա, երբոր ես դռան մեջ տեսա իմ օգնությունը, թող իմ թևը իմ ուսից վայր ընկնի, և բազուկս արմունկիցս կոտրվի։

խոսք 18-22

Հոբը չէր թերացել հոգու մեջ տանել այն մարդկանց համար, ովքեր ուտելիք ու հագնելիք չունեին կամ չունեին ընտանիք, որ իրենց համար հոգար։ Հետո նա ասում է, որ եթե իր ձեռքն անընդհատ ողորմություն և առատաձեռնություն չգործի, ապա այն բոլորովին տեղ չունի իր մարմնի մեջ։ Նրա տեսակետը ամբողջովին տարբերվում է այն տեսակետից, որ մարդիկ ունեն այսօր։ Սա արդարության չափանիշ էր նաև նախահայրերի համար նույնիսկ նախքան Մովսեսի օրենքը և նույնիսկ նախքան Ավետարանը։ Աստված պահանջում է, որ վերականգնենք այս տեսակ արդարությունը՝ դուրս գալով մեր ճանապարհից՝ հոգ տանելու այրիների, որբերի և նրանց համար, ովքեր ուտելիք, հագնելիք կամ տանիք չունեն։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու մեծապես հոգում ես։ Ես հռչակում եմ՝ Աստված պահանջում է, որ ես վերականգնեմ այս տեսակ արդարությունը եկեղեցում՝ հոգ տանելով կարիքավորների համար։ Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ։ Ամեն։