ՕԳՈՍՏՈՍԻ 31. «ՈՂՋՈՒՆԵԼՈՎ ԱՆԱՌԱԿԻՆ»

Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր

Եկե՛ք դիտարկենք այն առանցքային ճշմարտությունը, որը նկարագրված է անառակ որդու առակի մեջ, որը Հիսուսը պատմեց իր աշակերտներին Ղուկաս 15:11-32-ում։ Հայրը դրսում սպասում էր իր որդուն, որ նրան տուն բերի։ Կարիք չկար, որ ուրիշ մարդիկ գային և ասեին. «Քո տղան տու՛ն է գալիս», որովհետև առաջինը, ով կիմանար այդ մասին, հայրն էր։ Նա այդ մասին իմացավ ավելի վաղ, քան ընտանիքի մյուս անդամները։

Աստծո վերաբերմունքն այսպիսին է մեր հանդեպ, որ Քրիստոսի մեջ ենք։ Մենք մերժվածներ չենք։ Մենք երկրորդ կարգի քաղաքացիներ չենք։ Մենք պարզապես ծառաներ չենք։ Երբ անառակ որդին վերադարձավ, նա ցանկանում էր ծառա լինել։ Սակայն նրա հայրը չէր էլ ուզում լսել այդ մասին։ Ընդհակառակը, նրա հայրն ասաց.

«Լավագույն պատմուճանը բերե՛ք ու հագցրե՛ք նրան, ձեռքին մատանի՛ դրեք, և ոտքերին՝ կոշիկներ։ Մսացու եզն էլ բերե՛ք, մորթեցե՛ք, ուտենք՝ ուրախ լինենք։ Որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդնացավ, կորած էր ու գտնվեց»։

խոսք 22-24

Ամբողջ ընտանիքն իրար անցավ անառակ որդուն ողջունելու համար։ Նմանապես, Հիսուսն ասաց. «Երկնքում ավելի ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան թե իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (խոսք 7)։ Ահա այսպես է Աստված ողջունում մեզ Քրիստոսի մեջ։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Ես հռչակում եմ, որ Աստված ողջունում է ինձ Քրիստոսի մեջ՝ ուրախանալով, որ կենդանացա։ Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր։ Ամեն։