ՕԳՈՍՏՈՍԻ 30. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՈՂՋ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ»

Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր

Երբեմն երկրային ծնողների հետ այնպիսի խնդիրներ են լինում, որոնք երբեք լուծում չեն գտնում։ Սակայն, ըներնե՛ր, եթե ոչ ոք չի ցանկանում քեզ, ոչ ոք չի սիրում, կամ եթե անգամ քո ծնողները ամուսիններ չեն, ապա դա խնդիր չէ։ Եթե Հիսուս Քրիստոսի միջոցով գալիս ես Աստծուն, դու դառնում ես տիեզերքի լավագույն ընտանիքի անդամը, իսկ Աստված երկրորդ կարգի զավակներ չունի։

Աստծո ընտանիքը լավագույն ընտանիքն է։ Դրան հավասար ընտանիք գոյություն չունի։ Կրկին պետք է ասեմ, որ եթե քո սեփական ընտանիքը հոգ չի տարել քեզ համար, գուցե հայրդ մերժել է քեզ, մայրդ երբեք ժամանակ չի ունեցել քեզ համար, կամ գուցե ամուսինդ երբեք ոչ մի զգացմունք չի ցուցաբերել քո հանդեպ, ապա Աստված փափագում է քեզ։ Դու նրա հատուկ խնամքի և գուրգուրանքի առանցքն ես։ Այն ամենը, ինչ Նա անում է տիեզերքում, քո շուրջն է պտտվում։

Ինչպես արդեն գրել եմ, երբ Աստված ասում է, որ մենք ընդունելի ենք, Նա ի նկատի չունի տանելի։ Մենք երբեք անհանգստություն չենք պատճառում Նրան։ Մենք Նրան չենք տխրեցնում կամ խանգարում։ Մենք երբեք Նրա ժամանակից չենք խլում։ Միակ բանը, որ վշտացնում է Նրան, այն է, որ մենք չափազանց երկար ժամանակ ենք հեռու մնում Իրենից։

Նա մեզ մի անկյուն չի ուղարկում՝ ասելով. «Սպասի՛ր, ես չափազանց զբաղված եմ։ Քեզ համար ժամանակ չունեմ»։ Այլ Նա սիրով ու փափագով ողջունում է մեզ։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Ես հռչակում եմ, որ, Հիսուսի Քրիստոսին գալով, դարձել եմ տիեզերքի լավագույն ընտանիքի անդամը։ Աստված ողջունում է ինձ, որովհետև Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր։ Ամեն։