ՕԳՈՍՏՈՍԻ 25. «ՀԱԳՆԵԼՈՎ ՆՈՐԸ»
Մեր հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի մեր մեջ
Կրոնը միշտ փորձում է մարդուն փոխել դրսից ներս. շրջազգեստներն ավելի երկա՛ր դարձրեք, զգեստներն ավելի լա՛յն դարձրեք, եզրագծին որևէ բա՛ն ավելացնել, ձեր գլխին ինչ-որ բա՛ն գցեք, մաքրե՛ք դիմահարդարումը, թևքերը երկարացրե՛ք, կտրե՛ք մազերը, և նման այլ բաներ։ Աստված միշտ գործում է հակառակ ճանապարհով։ Նա մարդուն փոխում է ներսից դեպի դուրս։ Աստված սկսում է, նրանից, թե ինչ ենք մտածում։ Նա ասում է. «Եթե արդյունավետ փոփոխություն է լինելու, ապա դու պետք է այլ կերպ մտածես։ Մեկ այլ Հոգի պետք է մուտք գործի քո միտք։ Դու եղել ես սատանայի խաբեության ներքո. այժմ դու պետք է բաց լինես ճշմարտության Հոգու՝ Սուրբ Հոգու համար»։ Այս անելու արդյունքում մենք ի վիճակի ենք լինում հագնելու նոր մարդը՝ հին մարդու հակառակը։
Եփեսացիներին 4:24-ն ասում է. «Ու նոր մարդուն հագնեք, որ Աստծու պատկերի պես է ստեղծված՝ ճշմարտության արդարությամբ և սրբությամբ»։ Այս նոր մարդը Աստծու պատկերի պես է ստեղծված՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ։ Նա ստեղծված է ըստ Աստծո ծրագրի. նա Աստծո նպատակի, չափանիշի և պատկերի ծնունդն է։ Հին մարդը սատանայի խաբեության ծնունդն է. նոր մարդը Աստծո ճշմարտության ծնունդն է։
Հատկանշական է այն, որ սատանան մարդկային ցեղին մոտեցավ օձի տեսքով։ Իր իսկ բնույթով օձը ծուռ կենդանի է, և ես կարծում եմ, որ այն սատանայի ակնհայտ պատկերն է. նա մի շատ ծուռ էակ է։ Նա երբեք չի գալիս ամբողջական ճշմարտությամբ։ Հին մարդուն բնորոշող բառը ապականվածն է։
Մենք պետք է դուրս հանենք հին մարդը և հագնենք նոր մարդը։ Նոր մարդուն բնորոշող բառերն են՝ արդար և սուրբ։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած փոխանակման համար։ Ես հռչակում եմ, որ դուրս եմ հանում «հին մարդը» և հագնում եմ «նոր մարդը», քանի որ իմ հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի իմ մեջ։ Ամեն։