ՕԳՈՍՏՈՍԻ 15. «ՄՏՆԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԿԱՏԱՐՅԱԼ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Ես կատարյալ եմ Քրիոստոսի մեջ

Աստծո կամքի լիության մեջ կատարյալ և ամբողջական մնալու համար քրիստոնյան պետք է իրեն հասանելի դարձնի այն ամբողջ նախախնամության համար, որ Աստված Քրիստոսի միջոցով պատրաստել է իր համար։ Նա չի կարող բաց թողնել Աստծո ամբողջական նախախնամության մի մասը և ակնկալել, որ մեկ այլ մասը կլրացնի այդ բացթողումը։

Սակայն հենց այստեղ է հատկապես, որ այդքան շատ քրիստոնյաներ շեղվում են իրենց մտածելակերպի մեջ։ Գիտակցաբար թե անգիտակցաբար նրանք մտածում են՝ քանի որ գիտեն, որ հասանելի են Աստծո նախախնամության որոշ մասին կամ մասերին, ապա կարիք չունեն անհանգստանալու մյուս բացթողնված մասերի վերաբերյալ։

Օրինակի համար, որոշ քրիստոնյաներ կարևոր շեշտը դնում են բերանի խոսքով վկայելու վրա, սակայն արհամարհում են առօրյա քրիստոնեական կյանքի գործնական կետերը։ Ի հակադրություն սրան՝ այլ քրիստոնյաներ զգույշ են իրենց վարքի մեջ, սակայն բացահայտորեն չեն վկայում իրենց ընկերներին ու հարևաններին։ Այս տեսակ քրիստոնյաներից յուրաքանչյուրը հակված է քննադատելու կամ նվաստացնելու մեկը մյուսին, սակայն երկուսն էլ հավասարապես սխալի մեջ են։ Լավ քրիստոնեական ապրելակերպը չի փոխարինում բերանի խոսքով վկայելուն։ Մյուս կողմից, բերանի խոսքով վկայելը չի փոխարինում լավ քրիստոնեական ապրելակերպին։ Աստված երկուսն էլ պահանջում է։ Հավատացյալը, ով թերանում է մեկի կամ մյուսի մեջ, կատարյալ չէ Աստծո կամքի մեջ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ իմ փափագը ինքս ինձ հասանելի դարձնելու այն ամենին, ինչ Աստված Քրիստոսի միջոցով նախատեսել է ինձ համար, որպեսզի ես կատարյալ և ամբողջական մնամ Աստծո կամքի մեջ, քանի որ ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ։ Ամեն։