ՀՈՒԼԻՍԻ 26․ «ԱՍՏԾՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ես սուրբ եմ

Սրբության գործընթացում, ինչպես փրկության ամեն մի գործընթացում է, Նախաձեռնությունը Աստծունն է, այլ ոչ թե մարդունը։ Այն սկսվում է այն բանից, որ հավիտենության մեջ Աստված ընտրեց մեզ։ Այնուհետև դեպքերի ժամանակային հերթականությունը հետևյալն է․

  • Սուրբ Հոգին սկսում է ներգործել մեզ վրա․
  • Նա մեզ հեռացնում է կործանման տանող լայն ճանապարհից ( տես Մատթեոս 7։13)։
  • Նա մեզ դեմ առ դեմ կանգնեցնում է ճշմարտության առաջ, որը հենց ինքը Հիսուսն է ( տես Հովհաննես 14։6)։
  • Մեզ հավատք է տալիս, որպեսզի հավատանք այդ ճշմարտությանը։
  • Այդ ճշմարտությանը հավատալով՝ մենք մտնում ենք փրկության մեջ։

Եփեսացիներին 2։8-ում Պողոսը գրում է, որ մենք հավատքով ենք փրկված։ Հետո նա հիշեցնում է, որ հավատքը մեզանից չէ, այլ Սուրբ Հոգու պարգևն է։ Այս իմաստով մենք կարող ենք սահմանել սրբությունը որպես «Աստծո համար առանձնացված»։ շատ դեպքերում սրբացման գործընթացն սկսվում է շատ ավելի վաղ, քան մենք առանձնապես կճանաչենք Աստծուն։ Եվ Պողոս առաքյալը, և Երեմիա մարգարեն սրբվել են իրենց մոր արգանդում (տես Գաղատացիս 1։15, Երեմիա 1։5)։ Աստված սկսում է մեզ իր համար առանձնացնել այդ մասին մեր իմանալուց շատ ժամանակ առաջ։

«Ընտրյալ (ենք)․․․Հայր Աստծու կանխագիտությամբ, Հոգու սրբությամբ, հնազանդության և Հիսուս Քրիստոսի արյունը սրսկելու համար»։

1-ին Պետրոս 1։1-2

Հավիտենության մեջ կատարված Աստծու ընտրությունը հիմնված է Իր կանխագիտության վրա․ այն երբեք ինքնակամ կամ պատահական չէ։ Սուրբ Հոգին մեզ մի առանձին վայր է տանում՝ դեմ առ դեմ հանդիպելու Քրիստոսի պահանջներին, ապա դա մեզ շնորհ է տալիս՝ Ավետարանին հնազանդվելու համար։ Երբ հնազանդվում ենք, Քրիստոսի արյունը սրսկվում, ցողվում է մեզ վրա։ 1-ին Պետրոսի այս խոսքում տեսնում ենք, որ սրբության գործընթացի նախաձեռնությունը Աստծունն է, այլ ոչ թե՝ մարդունը, ինչպես նաև տեսնում ենք, որ այդ գորշընթացում առաջին գործող գործակալը Սուրբ Հոգին է։

Շնորհակալություն, Տեր, որ կանչել ես ինձ։ Ես հռչակում եմ, որ սա Աստծո նախաձեռնությունն է՝ հավիտենության մեջ կատարված Նրա ընտրությունը, և այն ինձանից կախված չէ։ Ես սուրբ եմ։ Ամեն։