ՄԱՐՏԻ 25
«ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ»

Իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը իմ մարմնի համար։

Աստվածաշունչը հետևյալն է ասում. «Նա ինքը մեր մեղքերն իր մարմնի մեջ խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք, որ նրա վերքերով բժշկվեցինք» (1-ին Պետրոս 2։24)։ 

Խաչի վրա Հիսուսն իր սեփական մարմնի մեջ վերցրեց մեր մեղքերը՝ դառնալով զոհ մեր մեղքի փոխարեն։ Նա իր վրա վերցրեց այն անեծքը, որին մենք արժանացել էինք, որպեսզի մենք մեղքից ազատ լինենք։ Աստվածաշունչը նաև ասում է. «Նա մեր հիվանդությունները վերցրեց ու մեր ցավերը կրեց» (Մատթեոս 8:17)։ Այս ամենը նա վերցրեց իր մարմնի մեջ, որ մենք նրա վերքերով բժշկված լինենք (1-ին Պետրոս 2։24)։ Մեղքից մեր ազատագրությունն արդեն կատարված է։

Հետաքրքիր է հիշատակել, որ Նոր Կտակարանը բժշկությունը չի դնում ապառնի ժամանակով, այլ անցյալ։ Մենք բժշկվել ենք այն ժամանակ, երբ Հիսուսը մահացավ: …որ նրա վերքերով բժշկվեցիք։ Բժշկությունն արդեն ապահովված է։ Շատ ժամանակ քրիստոնյաները հարցնում են ինձ. «Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Աստծո կամքն է իմ բժշկվելը»։ Ես սովորաբար պատասխանում եմ. «Եթե դուք նվիրված քրիստոնյա եք, փրկագնված Հիսուսի արյամբ, ես կարծում եմ, որ սխալ հարց եք տալիս։ Հարցն այն չէ, թե ինչպես իմանամ՝ Աստծո կամքն է իմ բժշկվելը, թե ոչ։ Հարցն այն է, թե ինչպես կարող եմ ընդունել այն բժշկությունը, որն Աստված նախատեսել է ինձ համար»։ Աստծո նպատակը մեզ ամբողջովին պահպանելն է՝ մեր հոգին, շունչը և մարմինը, ինչպես Պողոսն ասաց. «Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը՝ ձեզ բոլորովին սուրբ անի, ու ձեր ամբողջ հոգին և շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (1-ին Թեսաղոնիկեցիներին 5։23)։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, իմ մարմնի հանդեպ տածած հոգատարության համար։ Ես հռչակում եմ, որ խաչի վրա կատարված Հիսուսի մահվամբ բժշկված ու ներված եմ։ Աստծո նպատակն է ինձ ամբողջովին պահպանելը՝ իմ հոգին, շունչը և մարմինը։ Իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը՝ իմ մարմնի համար։ Ամեն։