«Ամոքիչ լեզուն կյանքի ծառ է»։
Առակաց 15:4
Որքա՜ն կարևոր և որքա՜ն վտանգավոր, որքա՜ն շինիչ և որքա՜ն կործանարար է մեր լեզուն․ մեր բերանից դուրս եկած խոսքերով մենք կարող ենք արդարանալ, կարող ենք նաև դատապարտվել։
Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր լեզուն կարող է ճակատագրական դեր ունենալ մեր կյանքում։ Մենք երբեմն արտահայտություններ ենք օգտագործում, որոնց այդքան էլ ուշադրություն չենք դարձնում, սակայն դրանք իսկապես կարող են կործանարար ազդեցություն ունենալ։ Անգամ բժշկորեն փաստվել է, որ մեր լեզվով արտաբերված բառերն իրական ներգործություն ունեն մեր կյանքի և հատկապես մեր առողջության վրա։ Հետևաբար, մեզ համար անչափ կարևոր է հասկանալ, թե Աստվածաշունչն ինչ է ասում մեր լեզվի ճիշտ գործածման մասին։
Յուրաքանչյուր քրիստոնյա գիտի, որ իր լեզուն հսկողության տակ պահելը պարտադիր և կարևոր է, բայց վաղ թե ուշ հասկանում է, որ ինքնուրույն և առանց Աստծո օգնության չի կարող դա անել:
Գրքում Դերեկ Պրինսը տրամադրում է հստակ, աստվածաշնչյան քայլեր՝ լեզուն Աստծո հսկողության ներքո պահելու վերաբերյալ, որպեսզի այն ծառայի Աստծո փառքի և օրհնության համար:
Գիրքը մեծ ազդեցություն է թողնում ընթերցողի վրա և օգնում է վերջինիս վերափոխել իր խոսքն այնպես, որ այն միայն շինություն պարգևի թե՛ խոսողին և թե՛ լսողին։