Եկեք կարդանք Հիսուսի խոսքերը: Մատթեոս 28:18-20. «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում և երկրի վրա…»: Կարևոր է իմանալ, թե ումն է ողջ իշխանությունը: Ոչ թե որոշ իշխանություն, այլ ամեն իշխանություն: Ամենը հանձնված է մեկ անձնավորության, և Նրա անունը Հիսուս է: Այսպիսով, դա ասելով և մեկնդմիշտ պարզաբանելով իշխանության ողջ հարցը, Հիսուսը շարունակում է. «Ուրեմն, գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք` նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի, պահեն: Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը»: Նա ասաց` գնացեք և քանի՞ ազգ աշակերտեցեք: Բոլո՛ր ազգերը: Վստա՞հ եք, որ մենք արել ենք այդ: Ամենևի՛ն։  Տասնինը դար է անցել, և մենք դեռևս հեռու ենք դրանից:

Այնուհետև ցանկանում եմ ընդգծել, որ Նա չասաց եկեղեցու անդամններ դարձրեք: Նա ասաց՝ աշակերտ դարձրեք:  Մեծագույն խնդիրներից մեկը, որ մենք եկեղեցում ունենք, անդամներն են, ովքեր անդամներ են, բայց աշակերտ չեն: Որովհետև իրենց կյանքերով նրանք հակասում են այն ուղերձին, որ մենք փոխանցում ենք:

Եթե դուք երբեք չեք սկսել աշխատել Տիրոջ  համար և առաջնորդություն եք զգում այդ անելու, ապա սկսե՛ք աշակերտներից, մի՛ սկսեք անդամներից: Եթե աշակերտներ պատրաստեք, վաղ թե ուշ, անդամները կլինեն: Բայց անդամ դարձնելը չպիտի լինի ձեր առաջնահերթությունը: Ես իսկապես սա նկատի ունեմ: Կարծում եմ Ամերիկայի եկեղեցու մեծագույն եզակի խնդիրն այն է, որ մենք անդամներ ենք պատրաստել, որոնք աշակերտներ չեն: Ինձ այնքան են ասում` այս կամ այն եկեղեցին այսքան հազար անդամ ունի: Ես ասում եմ` դա հրաշալի է, իսկ նրանցից քանի՞սն են աշակերտ: Աշակերտը մեկն է, ով կարգապահության մեջ է: Աշակերտը մեկն է, ով իր կյանքը դրել է ավետարանի համար: Հիսուսն ասաց. «Մինչև մեկն իր ողջ ունեցածը չթողնի, չի կարող իմ աշակերտը լինել»: Ոչ թե դա դժվար է, բայց ոմանք կհաջողացնեն, այլ դա անհնար է:

Ահա թե մեզ ինչ է ասված, որ անենք: Հասկանու՞մ եք, մեր խնդիրը անհնազանդությունն է: Մենք չենք հետևել հրամանատարի հրահանգներին:

Այնուհետև ասվում է` մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Հասկացե՛ք, որ ըստ էության՝ ջրի մկրտությունը նվիրաբերում է աշակերտ լինելուն: Եթե մարդիկ չեն կամենում աշակերտ լինել և կարգապահության ներքո անցնել և իրենց կյանքը դնել, նրանք չպետք է մկրտվեն, որովհետև նրանք թաղվելու են և հարություն են առնելու: Ջրի մկրտությունը Նոր Կտակարանում այնքան կարևոր է, որքան Սուրբ Հոգու մկրտությունը: Դա վճռական քայլ է: Դա հույժ կարևոր է: Հիսուսն ասաց. «Գնացեք աշխարհը և ավետարանը քարոզեցեք ամեն արարածի, ոչ միայն բոլոր ազգերի, այլև ամեն աարարածի: Ով հավատա և մկրտվի, կփրկվի»: Ես Նոր Կտակարանի Պենտեկոստեի  օրվանից հետո չեմ գտել որևէ դեպք, որ ինչ-որ մեկը փրկված համարվի առանց ջրի մկրտության: Ես մարդկանց ասում եմ. եթե դուք վերստին ծնված եք և հավատում եք Հիսուսին, բայց երբեք չեք մկրտվել ջրի մեջ, ապա դուք ռիսկի եք դիմում: Նոր Կտակարանում որևէ երաշխիք չկա, որ դուք փրկված եք: Ճի՞շտ է: Կարծում եմ, դուք կհամաձայնեք, որ ճիշտ է:

Եվ մի՛ եղեք այս ցանկում. «Դե լավ, եթե ուզում եք մկրտվել, մենք մկրտության ծառայություն ենք ունենալու երկու շաբաթից, գրանցեք ձեր անունը»: Նոր Կտակարանի մարդկանց վերաբերմունքն այսպիսին չէր: Երբ Աստված այցելեց փիլիպպեցի բանտապետի տունը, և դուք կհիշեք, որ Նա այցելեց զորավոր կերպով` երկրաշարժով, վստահ եմ` Նա գրավեց բանտապետի ուշադրությունը: Երբ նա և իր ընտանիքը հավատացյալ դարձան, նրանք բոլորը գիշերվա այդ ժամին մկրտվեցին: Նրանք չսպասեցին մինչև լուսաբաց: Ջրի մկրտությունը հրատապ է:

 

Դերեկ Պրինս
«Դու կարող ես հաղթանակած դուրս գալ» վիդեո ուսուցումից