Եկեք մի պահ նայենք Մատթեոս 24-ին: Այս գլուխը ակնհայտ պատկեր է այն իրադարձությունների, որոնք կբերեն դարաշրջանի ավարտը: Մենք պարզապես 8-րդ խոսքից կկարդանք մի քանի հատված.

«Բայց այս ամենը սկիզբն է երկունքի»։

Բարի։ Ինչի՞ ծննդյան ցավերը: Նոր դարաշրջանի։ Ո՞րն է լինելու նոր դարաշրջանի նշանը: Խոսքը ոչ թե Նյու Էյջ աղանդի մասին է, հավատացեք ինձ: Աստծու արքայությունը հաստատվեց երկրի վրա Հիսուս Մեսիայի գլխավորությամբ: Տեսնո՞ւմ եք, Աստծու արքայությունը երբեք չի գալիս, եթե ոչ միայն ծնունդով: Անկախ նրանից, թե դա անհատի, թե ամբողջ մարդկային ցեղի մեջ է, ոչ ոք չի կարող տեսնել կամ մտնել Աստծու արքայությունը, եթե նա չի ծնվել: Եվ այն, ինչ ճշմարիտ է անհատի համար, ճիշտ է մարդկային ցեղի համար: Աստծու արքայությունը չի գալու կազմակերպության միջոցով, այն գալու է ծնունդով: Եվ ես ինքս հավատում եմ, որ մենք արդեն ծննդաբերական ցավերի մեջ ենք: Ես ժամանակ չունեմ մանրամասնորեն անդրադառնալու Մատթեոս 24-ին, բայց կարծում եմ, որ շատ պարզ է, որ ծննդյան ցավերը, որոնց մասին Հիսուսը խոսեց, արդեն տեղի են ունենում:

Հիմա, պատկերացրեք դուք երիտասարդ եք և ամուսնացած մի գեղեցիկ կնոջ հետ, որին սիրում եք, իսկ նա հղի է։ Եթե ծննդաբերության ցավերը սկսվեին, ի՞նչ կանեիք: Կզանգահարե՞ք բժշկին և կասե՞ք. «Բժի՛շկ, կինս սարսափելի բանի միջով է անցնում: Խնդրո՛ւմ եմ, արի ու միանգամից դադարեցրու»։ Ո՛չ: Դուք պատրաստվում  եք հիվանդանոց գնալ և որքան կարող եք արագ: Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք արձագանքում նոր դարաշրջանի ծննդյան ցավերին: Ասո՞ւմ ենք. «Աստվա՛ծ, խնդրո՛ւմ եմ, վե՛րջ տուր, սա շատ է, մենք չենք կարող սրան դիմանալ»։ Թե՞ մենք ասում ենք. «Փա՛ռք Աստծուն, նոր դարաշրջան է գալիս»: Տեսե՛ք, մենք իսկապես կարող ենք ախտորոշել մեր սեփական հոգևոր վիճակը մեր արձագանքով: Եթե ​​դուք կառչում եք ներկա ժամանակների անցողիկ բաներից և չեք կարող ձեզ պատկերացնել առանց դրանց, դուք իսկապես չեք ցանկանում նոր դարաշրջանի գալուն: Դուք նախընտրում եք դադարեցնել ծննդյան ցավերը:

 

«Ճշմարիտ և սուտ Քրիստոս» վիդեո ուսուցումից