Աստվածաշունչը շատ հստակ սովորեցնում է, որ սատանայի իշխանությունից Հիսուս Քրիստոսի արյամբ փրկագնված քրիստոնյայի մարմինը Սուրբ Հոգու տաճար է, և դրա համար այն պետք է մաքրության և սրբության մեջ լինի: Այս առումով Պողոսն ասում է.
Այս և նման այլ սուրբգրային հատվածների հիման վրա շատ քրիստոնյաներ հրաժարվել են ցանկացած տեսակի ծխախոտի գործածումից: Մինչև վերջերս անհավատաները հավատացյալներին մեղադրում էին այն բանում, որ ծխելուց հրաժարումը պարզապես անմիտ, հնաոճ կեցվածք է և մոլեռանդություն: Այնուամենայնիվ, ժամանակակից բժշկությունը պարզել է, որ ամեն կասկածից վեր է, որ ծխելը ուղղակիորեն կապված է թոքերի քաղցկեցի հետ: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բժշկական բոլոր կազմակերպությունները հաստատում են այս եզրակացությունը: Համաձակն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, 2002 թվականին ավելի քան 157.000 ամերիկացիներ են մահացել թոքերի քաղցկեղից: Բժշկական պրակտիկան և ուսումնասիրությունների տվյալները խոսում են այն մասին, որ թոքերի քաղցկեղից բխող մահը դանդաղ և տանջող երևույթ է: