Ըստ իմ հասկացողության իսլամական աշխարհայացքը մարդկությունը բաժանում է երկու տարբեր և միմյանց հակադիր բաժինների. իսլամի ներքո գտնվողների և իսլամի ներքո չգտնվողների։ Նրանք, ովքեր իսլամի ներքո են գտնվում, կոչվում են Դառ էս Սալաամ, այսինքն «Խաղաղության տուն»։ Իսլամի ներքո չգտնվողները կոչվում են Դառ էլ Հարբ, այսինքն «Պատերազմի տուն»։ Պատմության` իսլամի մեկնաբանության համաձայն մարդկության այս երկու հատվածների միջև շարունակելու է պատերազմը մինչև իսլամի ամբողջական և վերջնական գերակայության հաստատումը։

Այստեղ՝ Մերձավոր Արևելքում, 1915 թվականի ապրիլի 24-ին մուսուլման թուրքերը սկսեցին ցեղասպանություն իրագործել իրենց հարևանների՝ քրիստոնյա հայերի նկատմամբ։ Երբ ցեղասպանությունն ավարտվեց նույն տարվա հոկտեմբերին, 1.5 միլիոն հայեր արդեն կոտորվել էին։

Տարիներ անց մի հայ քրիստոնյա կին պատմեց իմ առաջին կնոջը՝ Լիդիային, իր անձնական պատմությունը. «Ես վերցրեցի իմ մանկահասակ որդուն և աղջկան իմ ձեռքերի մեջ և փախա արևմուտք՝ հույս ունենալով հասնել Լիբանան, որը քրիստոնյա երկիր էր։ Մի քանի մղոն անց գիտակցեցի, որ ուժերս սպառվել են և այլևս չէի կարող տանել երեխաներիս։ Այդ պատճառով ես իմ դստերը դրեցի ճանապարհի եզրին, գրկեցի որդուս և դրեցի ուսերիս։ Աղջկաս հետևում թողնելով՝ շարունակեցի ուղևորվել դեպի արևմուտք։ Ես երբեք չշրջվցի՝ նայելու իմ դստերը, որին ես լքել էի։ Իմ ուժերից վեր էր մտածելը, թե ինչ եմ անում, սակայն չգիտեի, թե այլ բան ինչ կարող էի անել։ Վերջապես ես Լիբանան հասա, սակայն երբեք չիմացա, թե ինչ պատահեց իմ աղջնակին»։

Սա մի կնոջ անձնական տառապանքի և վշտի մի հիշատակում է, որի միջով նա անցել էր։ Բազմապատկեք այս պատմությունը մեկ միլիոնով և  փորձեք հաշվել այն տառապանքների թիվը, որ պատճառվել էր արմատական մուսուլմանների կողմից։

Սա տեղի է ունեցել այստեղ՝ Մերձավոր Արևելքում, ավելի քիչ, քան 90 տարի առաջ։ Ի՞նչ ապացույց կա այն բանի, որ իսլամական աշխարհայացքը և շարժառիթը որևէ կերպ փոխվել է։ Արդյոք որևէ իսլամական պետական գործիչ ճանաչե՞լ է այն որպես ազգային հանցանք և որևէ երաշխիք տվե՞լ է, որ այն երբեք չի կրկնվի։

Նման տեսակի փոփոխություն հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ իսլամական աշխարհայացքը պաշտոնապես և արմատապես բարեփոխվի։ Մինչ այս պահը, նման բան տեղի չի ունեցել։

Դերեկ Պրինս

Երուսաղեմ

Փետրվար, 2002