33 օրհնություն, որ բերում է Սուրբ Հոգին
Անհնարին է պատկերացնել պտղաբեր և լիարժեք քրիստոնեական կյանք` առանց Սուրբ Հոգու։ Նա է Սուրբ Երրորդության ներկայացուցիչը երկրի վրա, Նա է վերստին ծնունդ տվող Հոգին, և Նրա մեջ է աստվածային կյանքի լիությունը։ Ընդառաջ գնալով Պենտեկոստեի` Հոգեգալուստի, տոնին` ձեզ ենք ներկայացնում այն բազմաթիվ օրհնություններից մի քանիսը, որոնք Սուրբ Հոգին բերում է մեր կյանքի մեջ.
- Նա մեզ օգնում է (Հռոմ. 8:26)
- Նա մեզ առաջնորդում է (Հովհ. 16:13)
- Նա սովորեցնում է մեզ (Հովհ. 14:26)
- Նա խոսում է մեզ հետ (Հայտն. 2:7)
- Նա հայտնում է (1-ին Կորնթ. 2:10)
- Նա ուղղորդում է (Գործք 8:29)
- Նա վկայում է Հիսուսի մասին (Հովհ. 15:26)
- Նա մխիթարում է մեզ (Գործք 9:31)
- Նա կանչում է մեզ (Գործք 13:2)
- Նա լցնում է մեզ (Գործք 4:31)
- Նա զորացնում է մեզ (Եփես. 3:16)
- Նա աղոթում է մեզ համար (Հռոմ. 8:26)
- Նա մարգարեանում է մեր միջոցով (2-րդ Պետ. 1:21)
- Նա վկայում է ճշմարտության մասին (Հռոմ. 9:1)
- Նա ուրախություն է բերում (1-ին Թես. 1:6)
- Նա ազատություն է բերում (2-րդ Կորնթ. 3:17)
- Նա օգնում է հնազանդվել (1 Պետ. 1:22)
- Նա խոսում է Հիսուսի վերադարձի մասին (Հայտն. 22:17)
- Նա կերպարանափոխում է մեզ (2-րդ Կորնթ. 3:18)
- Նա ապրում է մեր մեջ (1-ին Կորնթ. 3:16)
- Նա ազատում է մեզ (Հռոմ. 8:2)
- Նա նորոգում է մեզ (Տիտոս 3:5)
- Նա մեր մեջ պտուղ է առաջացնում (Գաղ. 5:22-23)
- Նա պարգևներ է տալիս (1-ին Կորնթ. 12:8-10)
- Նա առաջնորդում է մեզ (Հռոմ. 8:14)
- Նա հանդիմանում է մեզ (Հովհ. 16:8)
- Նա սրբացնում է մեզ (2-րդ Թես. 2:13)
- Նա մեզ զորություն է տալիս (Գործք 1:8)
- Նա միաբանում է մեզ (Եփես. 4:3-4)
- Նա կնքում է մեզ (Եփես. 1:13)
- Նա մեզ համար մուտք է ապահովում Հոր մոտ (Եփես. 2:18)
- Նա մեզ սպասելու ունակ է դարձնում (Գաղատ. 5:5)
- Նա դևերին է վտարում (Մատթեոս 12:28)