ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՎԵԼԸ ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
(Հատված՝ «Կերտել պատմությունը ծոմի և աղոթքի միջոցով» գրքից)
Ինձ համար պատմության ընթացքի վրա ազդող աղոթքի զորությունն ուղղակի վերացական մի տեսություն չէ: Ես շատ անգամ եմ տեսել դրա դրսևորումը: Այս գլխում ես կպատմեմ չորս դեպքերի մասին: Որպեսզի այս օրինակները համոզիչ հնչեն, ես այնպիսի դեպքեր եմ ընտրել, որոնց մեջ ներգրավված են եղել թե՛ ազգերը և թե՛ քաղաքական գործոնները:
Պատերազմը Հյուսիսային Աֆրիկայում
1941-1943 թթ. ես ծառայել եմ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող բրիտանական զինված ուժերում որպես բուժակ: Ես մի փոքր բուժանձնակազմի անդամ էի, որը սպասարկում էր անգլիական երկու դիվիզիաներին` առաջին և յոթերորդ դիվիզիաներին: Վերջինիս զինվորները ձեռք էին բերել «անապատի առնետներ» մականունը, քանի որ այդ ստորաբաժանման զինանշանի վրա աֆրիկայն սպիտակ դաշտամուկն էր պատկերված:
Այդ ժամանակ անապատում գտնվող բրիտանական ստորաբաժանումների բարոյական վիճակը շատ ցածր մակարդակի վրա էր գտնվում: Գլխավոր խնդիրն այն էր, որ մարդկի ամբողջությամբ կորցրել էին իրենց վստահությունը սպաների հանդեպ: Իմ հայրը բանակային սպա էր, և ինձ հետ մեծացած շատ ընկերներ նույն մասնագիտությունն ընտրեցին: Այդ առումով իմ գնահատականն այդ ժամանակ միանգամայն արդարացի էր, քանի որ գնահատման մեջ ես արդեն որոշակի չափանիշներ ունեի: Սպաներն ընդհանրապես անապատում տարբերվում էին իրենց եսասիրությամբ, անպատասխանատվությամբ և կարգապահության բացարձակ բացակայությամբ: Նրանց հիմնական խնդիրը ոչ թե իրենց ենթակաների բարորությունը կամ պատերազմի հաջող ընթացքն էր, այլ իրենց սեփական հարմարավետության ապահովումը:
Ես հիշում եմ մի սպայի, որը հիվանդանում է մալարիայով և տարվում է Կահիրեի գլխավոր հոսպիտալ: Կահիրե տեղափոխման համար նա պահանջեց մեկ չորստեղանոց բժշկական մեքենա և մեկ բեռնատար` իր ապրանքները և անձնական իրերը տեղափոխելու համար: Այդ ժամանակ մենք բեռնատար ավտոտրանսպորտի և վառելիքի խիստ կարիք ունեինք և պետք էր խնայողաբար վարվեինք նման դեպքում: Սպան Կահիրեից տեղափոխվեց Անգլիա (մի գործողություն, որն ընդհանրապես անհրաժեշտություն չէր): Մի քանի ամիս անց ռադիոյով մենք լսեցինք նրա ելույթը. դա շատ վառ և տպավորիչ պատմություն էր անապատում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին:
Այդ ժամանակաշրջանում մեր ամենամեծ խնդիրը ջրի անբավարարար պաշարն էր: Դրա չափաբաժինը խստորեն սահմանափակված էր: Մեր զինվորական ջրամանները լցվում էին օրական ընդամենը երկու անգամ: Այդ ջուրը նախատեսված էր մեր բոլոր կարիքների համար` լվացվելու, սափրվելու, խմելու, ճաշ պատրաստելու և այլն: Սակայն սպաներն ամեն երեկո կազմակերպած իրենց խրախճանքների ժամանակ ավելի շատ ջուր և վիսկի էին օգտագործում, քան բոլոր անձնակազմը միասին վերցրած:
Սրա արդյունքը բրիտանական բանակի պատմության մեջ ամենաերկար նահանջն էր` շուրջ յոթհարյուր մղոն` սկսած Տրիպոլիի մոտակայքում գտնվող Էլ Ագելյա կոչվող տեղանքից, մինչև Էլ Ալամեյն, որը գտնվում էր Կահիրեից հիսուն մղոն դեպի արևմուտք: Այստեղ անգլիական զորքերը դիրքավորվում են վերջնական հանգրվանի նպատակով: Եթե Էլ Ալամեյնը կոցնեինք, ապա Աքսիսի ուժերի համար ճանապարհ կբացվեր Եգիպտոսի վերահսկողության համար, որն էլ կհանգեցներ Սուեզի ջրանցքի փակմանը և Պաղեստինի գրոհին: Այդ ժամանակ հրեական բնակչությունը կարժանանար այն նույն ցեղասպանությանը, որը եղավ Եվրոպայի բոլոր այն մասերում, որոնք անցել էին նացիստական ռեժիմի իշխանության ներքո:
Այդ դեպքերից շուրջ 18 ամիս առաջ Անգլիայում` զինվորական ննջարանում, ես շատ վառ և ուժեղ հայտնություն էի ստացել Քրիստոսի մասին: Իմ անձնական փորձով ես ճանաչեցի Աստծո իրական լինելը: Անապատում ես զուրկ էի որևէ եկեղեցի այցելելու կամ էլ սպասավորների հետ հաղորդակցվելու հնարավորությունից, որոնք ինձ կարող էին որևէ խորհուրդ կամ օգնություն տալ: Ես պետք է հուսայի քրիստոնյաների հանդեպ Աստծո հոգատարության երկու հիմանական դրսևորմանը` Աստվածաշնչին և Սուրբ Հոգուն: Ես վաղ եմ հասկացել, որ ըստ Նոր Կտակարանի չափանիշների, ծոմապահությունը քրիստոնեական կյանքի անբաժան բաղկացուցիչն է: Անապատում գտնվելու ողջ ժամանակահատվածում ես մշտապես չորեքշաբթի օրն առանձնացնում էի որպես ծոմի և աղոթիք հատուկ օր:
Դեպի Կահիրե երկարատև և նվաստացուցիչ նահանջի ժամանակ Աստված իմ սրտում աղոթքի բեռ դրեց մասնավորապես բրիտանական բանակի ստորաբաժանումների համար, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ողջ իրավիճակի համար: Սակայն ես չէի կարողանում պատկերացնել, թե Աստված ինչպես է կարող օրհնել այսպիսի անարժան և անկարող հրամանատարությանը: Իմ սրտում ես աղոթքի այնպիսի ձև էի փնտրում, որը շաղախված կլիներ անկեղծ հավատքով և կբխեր այդ իրավիճակից: Որոշ ժամանակ անց Սուրբ Հոգին նման մի աղոթք հուշեց ինձ. «Տե՛ր, տուր մեզ այնպիսի առաջնորդներ, ովքեր կծառայեն Քո փառքին և որոնց միջոցով մենք հաղթանակ կունենանք»:
Ես ամեն օր շարունակ կրկնում էի այս աղոթքը: Հենց այդ ընթացքում անգլիական կառավարությունը որոշում է պաշտոնազուրկ անել անապատում գտնվող զորքի հրամանատարին և այն փոխարինել ուրիշ անձով: Այն մարդը, ով ընտրվեց այդ գործի համար գեներալ Գոթթն էր: Նա թռչում է Կահիրե հրամանատարությունն ընդունելու համար, բայց նրա ինքնաթիռը խփվում է, և վերջինս զոհվում է: Այսպիսով, պատերազմի գլխավոր թատերաբեմերից մեկում բրիտանական բանակը մնում է առանց հրամանատարի: Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ստիպված էր հանդես գալ հիմնականում անձնական նախաձեռնությամբ: Նա այդ գործում նշանակում է այդ ժամանակ դեռ քիչ հայտնի մի սպայի Բ. Լ. Մոնթգոմերի անվամբ, որը շտապ կարգով ինքնաթիռով ուղևորվում է ԱՖրիկա:
Մոնթգոմերին Անգլիկան ավետարանական եկեղեցու երեցի որդի էր: Նա հենց այն մարդն էր, ով ամբողջապես համապատասխանում էր մարդկանց վրա առաջնորդ լինելու Աստծո չափանիշներին: Նա արդար և աստվածավախ անձնավորություն էր: Նա նաև բարձր կարգապահության տեր մարդ էր: Երկու ամսվա ընթացքում նա բացարձակ նոր կարգապահություն է հաստատում սպայական անձնակազմի մեջ և այդ կերպ վերկանգնում է ենթակաների վստահությունն իրենց հրամանատարների հանդեպ:
Էլ Ալամեյնի գլխավոր ճակատակարտը հաղթանակով է ավարտվում: Այն դառնում է դաշնակիցների առաջին լուրջ հաղթանակը մինչև այդ տևած ողջ պատերազմի ընթացքում: Եգիպտոսի, Սուեզի ջրանցքի և Պաղեստինի հանդեպ եղած վտանգը վերջնականապես չեզոքացվում է, պատերազմի ողջ ընթացքը թեքվում է դաշնակիցների օգտին: Չափազանցություն չի լինի ասել, որ Էլ Ալամեյնի համար մղած ճակատամարտը շրջադարձային կետ է լինում Հյուսիսիայի ԱՖրիկայում ընթացող ողջ պատերազմի համար:
Ճակատամարտից երկու կամ երեք օր հետո ես գտնվում էի անապատում դաշնակիցների ուժերի հարձակման վայրից մի քանի մղոն հեռու: Բանակային բեռնատար մեքենայի թափքից փոքրիկ ռադիոընդունիչից ես լսեցի Մոնթգոմերիի ներդրման մասին մի մեկնաբանի այն պատմությունը, որին նա ականատես էր եղել ճակատամարտից առաջ: Նա հիաշտակեց, թե ինչպես ճակատամարտից առաջ Մոնթգոմերին բոլորին կոչ է անում աղոթել` ասելով. «Եկե՛ք խնդրենք Տիրոջը, որը զորավոր է պատերազմում, հաղթանակ տա մեզ»: Երբ այս խոսքերը ռադիոյով հնչեցին, ես հասկացա, որ Աստված շատ հստակ խոսեց իմ հոգու հետ. «Սա քո աղոթքի պատասխանն է»: Այս դեպքը որքա՜ն լավ է հաստատում սաղմոս 75:5-7 խոսքերը: Բրիտանական կառավարությունը Գոթթին ընտրեց որպես հրամանատար, սակայն Աստված նրան մի կողմ դրեց և Մոնթգոմերիին բարձրացրեց. մարդ, որն Իր ընտրությամբ էր: Աստված սա արեց Իր անվան փառքի համար և որպեսզի պատասխանի այն աղոթքին, որը Նա էր հարուցել իմ մեջ Իր Սուրբ Հոգով: Այդ միջամտությամբ Աստված նաև կանխեց պաղեստինյան հրեաների հանդեպ եղած վտանգը` Ակսիսի բռնատիրական ռեժիմի տակ ընկնելը:
Ես հավատում եմ, որ այն աղոթքը, որն Աստված այդ ժամանակ տվեց ինձ, կարելի է կիրառել նաև այլ իրավիճակներում` ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական. «Տե՛ր, տուր մեզ այնպիսի առաջնորդներ, ովքեր կծառայեն Քո փառքին և որոնց միջոցով մենք հաղթանակ կունենանք»: