ՏԵՐԸ` ՄԵՐ ՀՈՎԻՎԸ
(հատված` «Զորություն անվան մեջ» գրքից )
Մենք այժմ կդիտարկենք ուխտի հետ կապված Աստծո անուններից հինգերորդը` ՏԵՐԸ` մեր հովիվը: Այս անվան համար ես կանդրադառնամ Աստվածաշնչի ամենահայտնի հատվածներից մեկնի` սամղոս 23-ին, որը հաճախ կոչվում է «Հովվի սաղմոս»: Եկե՛ք հաջորդականությամբ ուսումնասիրենք այս սաղմոսի խոսքերը:
Հովիվը հոգում է բոլոր կարիքները
«ՏԵՐՆ իմ հովիվն է, ես ոչնչի կարիք չեմ ունենա»:
Սաղմոս 23:1
Երբ նայում եմ այս համարին, զարմանում եմ, թե Աստվածաշունչը այս մի քանի բառերով որքա՜ն շատ բան է ասում, այն հատկապես ակնառու է բնագիր եբրայերեն լեզվում: Հնարավոր է ձեզ հետաքրքրի, որ եբրայերենում սաղմոս 23-ի առաջին համարըընդամենը չորս բառ է պարունակում. «ՅՀՎՀ ռաահ»` «ՏԵՐՆ իմ հովիվն է» և «լո խասեր»` «ես կարիք չեմ ունենա»: Պարզապես մտածեք, թե այս չոր բառերը որքան շատ բան են իրենց մեջ բովանդակում:
«Ես ոչ մի բանկի կարիք չեմ ունենա»,- սա ամենազարմանալի հայտարարությունն է, այնպես չէ՞: Ցանկացած կարիք, որ կարող է կյանքում բարձրանալ, կստանա իր պատասխանը: Մենք երբեք չենք հայտնվի մի իրավիճակի մեջ, երբ մի բանի կարիք ունենանք ու մեզ այն հասանելի չլինի: Տերը երաշխավորում է տալ մեզ այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք: Նրա հետ ունեցած այս փոխհարաբերությունների արդյունքում ՏԵՐՆ իմ հովիվն է, ես ոչնչի կարիք չեմ ունենա:
Անգլերենի «Կենդանի Աստվածաշունչ» թարգմանությունում հետևյալն կերպ է գրված. «Քանի որ Տերն իմ հովիվն է, ես կունենամ այն ամենը, ինչի կարիքը կունենամ»: Պարզապես խորհրդածեք այն բովանդակության վրա, որը պարունակում է այս հիասքանչ խոսքը. «Տերն իմ հովիվն է»: Շատ կարևոր է հասկանալ, որ մենք անձնական հարաբերություններ ունենք Աստծո` որպես անձի հետ: Այս փաստը ամեն բանի հիմքն է:
Այն նաև անհատական հարաբերություն է: Դավիթն ասաց. «Տերն ի՛մ հովիվն է»: Այն շատ ուղիղ և անձնական երևույթ է: Սաղմոս 80-ում, որը Դավթի մեկ այլ սաղմոս է, նա գրում է.
«Ակա՛նջ դիր, ո՛վ Իսրայելի հովիվ, Դու՛, որ առաջնորդում ես Հովսեփին, ինչպես հոտ, Դու՛, որ բնակվում ես քերովբեների միջև, փայլի՛ր»:
Սաղմոս 80:1
Սաղմոս 23-ում Դավիթը կարողացավ ասել. «Տերն իմ հովիվն է», քանի որ Տերն Իսրայելի` որպես ժողովրդի, հովիվն է: Կարո՞ղ եք դուք նույնպես ասել. «Տերն իմ հովիվն է»: Դուք արդյոք ունե՞ք այդ անձնական, անմիջական հարաբերությունը Տիրոջ հետ:
Ես մեծացել եմ Բրիտանիայի Անգլիկան եկեղեցում և սովոր էի Հիսուսի մասին խոսել ասել` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Մեկ անգամ մի համեստ տան մեջ ես մի կնոջ հանդիպեցի, ով ասում էր` իմ Տեր: Եվ մի փոքր ինչ անց նա ասաց` իմ Փրկիչ: Ես ինքս ինձ մտածեցի, որ չեմ կարող նման բան ասել, ես նման հարաբերություն չունեմ: Ընդհանուր առմամբ ես կարող էի ասել` մեր Տեր և մեր Փրկիչ: Շնորհակալությու՛ն Աստծուն, որ ես հասկացա և սկսեցի հարաբերվել Նրա հետ: Այդ հարաբերությունն անհատական է, անձնական և անմիջական: «Տերն իմ հովիվն է»:
Եկե՛ք նայենք սաղմոսի մնացած խոսքերին և թե ինչ է բխում Տիրոջ հետ ունեցած անձնական հարաբերությունից:
Հովիվը տալիս է
Կերակրում է և հանգստացնում
«Ինձ պառկեցնում է խոտավետ արոտներում, ինձ առաջնորդում է դեպի հանդարտ ջրերը»:
Սաղմոս 23:2
Տերը ապահովում է այն սնունդը, որի կարիքը ես ունեմ: Իհարկե, մենք գլխավորապես մտածում ենք հոգևոր սննդի մասին: Նա ինձ մաքուր, զտված ջուր է տալիս և ապահովում է թարմ և մաքուր խոտ: Ամեն բան մաքուր է, թարմ և առողջարար:
Վերականգնում է
«Հոգիս վերականգնում է»:
Սաղմոս 23:3
Ես սիրում եմ վերականգնում բառը: Այն նշանակում է ամեն բան դնել իրենց ճիշտ տեղը, թարմացնել, նորացնել: Դուք երբևէ հալից ընկած եղե՞լ եք, հոգնած, տագնապած և մաշված: Գիտե՞ք, որ հնարավոր է վերականգնվել: Գիտե՞ք արդյոք, որ Տերը կարող է ձեզ թարմության մեջ վերադարձնել, տալ վստահություն և կարողություն:
Առաջնորդում է
«Իր անվան համար ինձ առաջնորդում է դեպի արդարության շավիղները»:
Սաղմոս 23:3
Տերն առաջնորդում է մեզ դեպի արդարության շավիղները: Նա ցանկանում է համոզվել, թե մենք արդյոք ճիշտ ճանապարհո՞վ ենք ընթանում: Կյանքում այնքան շատ ճանապարհներ կան, այնքան շատ ընտրություններ: Երբևէ շփոթված և անորոշ զգացե՞լ եք ձեզ` չիմանալով, թե որ ճանապարհը ընտրել: Երբ Տիրոջը ճանաչում եք որպես ձեր Հովիվ, Նա առաջնորդում է ձեզ դեպի արդարության շավիղները:
Սակայն սկզբում այն ասում է. «Իր անվան համար»: Դա ոգևորում է ինձ, քանի որ Նրա անունը չի փոխվում: Դա կախված չէ իմ թույլ կամ զորավոր լինելուց, առաջնորդությունը կախված է Նրա անունից: Նա երաշխավորել է, որ կանի: Նրա անունը կապված է հովիվ բառի հետ` Տերն է իմ հովիվը:
Հովիվը մեզ հետ է մահվան ձորերի մեջ
«Եթե անգամ մահվան ստվերի ձորից անցնեմ, չարից չեմ վախենա, քանի որ Դու ինձ հետ ես, Քո ցուպն ու գավազանը` նրանք են ինձ մխիթարում»:
Սաղմոս 23:4
Կյանքում ժամանակներ են լինում, երբ անցնում ենք մահվան ստվերի ձորից: Այս համարը պարտադիր չի վերաբերվում այն իրավիճակներին, երբ մենք մահվան բառացիորեն շեմին ենք հասնում, սակայն ժամանակներ են լինում, երբ մենք անցնում ենք խավարի միջով: Կարծես ոչինչ չի հաջողվում, ամեն բան սխալ ուղղությամբ է ընթանում, և մենք չգիտենք` ուր գնանք և ում վստահենք: Երբ ճնշումները բարձրանում են, դուք Դավթի պես կարող եք ասել. «Չարից չեմ վախենա, քանի որ Դու ինձ հետ ես»: Աստծո ներկայությունը երաշխավորված է, որ կլինի մեզ հետ:
Դավիթը շարունակեց. «Քո ցուպն ու գավազանը` նրանք են ինձ մխիթարում»: Այստեղ ներկայացված են Աստծո ներկայության երկու կողմերը: Ցուպը խորհրդանշում է Տիրոջ պաշտպանությունը մեզ վրա` դրսից եկող հարձակումներից, ինչպես նաև Նրա սիրո խրատական աշխատանքը մեզ համար, երբ մենք շեղվենք ճանապարհից: Գավազանը ներկայացնում է Տիրոջ առաջնորդությունն ու ուղղությունը: Թե՛ ցուպը և թե՛ գավազանը մեզ մխիթարում են, քանի որ գիտենք և փորձառել ենք, որ Աստված կպաշտպանի, կուղղի և կառաջնորդի մեզ անգամ մութ և անբնակ ձորերի մեջ:
Շուրջ մեկ տարի ես պառկել եմ հիվանդանոցում` այնպիսի հիվանդությամբ, որ բժիշկները չէին կարողանում ախտորոշել: Հավատացե՛ք ինձ, դա երկար, մութ և մենության ձոր էր: Սակայն այդ ամենի մեջ Տերն ինձ հետ էր, և Նա ինձ այդտեղից դուրս հանեց և դարձրեց ավելի զորավոր, քան դրանից առաջ էի: Տերն իմ հովիվն է:
Հովիվն առատ հոգածություն է ցուցաբերում
«Սեղան ես պատրաստում իմ առջև իմ թշնամիների ներկայությամբ. գլուխս յուղով ես օծում, իմ բաժակը հորդում է»:
Սաղմոս 23:5
Ինչպիսի՜ օրհնություն է իմանալ, որ այս ամենը տեղի է ունենում մեր թշնամիների ներկայությամբ: Այնտեղ, որտեղ ամեն բան մեր դեմ է, Աստված լավագույնն է մատուցում: Նա խնջույք է նախատեսում, Նա սեղան է պատրաստում:
Պատկերացնենք մեր թշնամիներին խավարում գտնվող գայլերի պես, ովքեր վախեցած հեռու են փախել խարույկի լույսից, որոնք ցանկանում են գաղտագողի մոտենալ, սակայն վախենում են լույսից: Այստեղ է, որ Աստված Իր լավագույնն է մատուցում:
Անակախ այն բանից, թե որտեղ է այն տեղի ունենում, հրաշալի է խնջույք ունենալ` մատուցված Տիրոջ կողմից: Սակայն այն հատկապես լավ է, որ տեղի է ունենում մեր թշնամիների ներկայությամբ: Քանի որ Տերն այդտեղ է և Նա է մեր հովիվը, գիտենք, որ նրանք չենք կարող դիպչել մեզ. մենք ապահով ենք անգամ մեր թշնամիների ներկայության մեջ:
Այնուհետև Դավիթն ասաց. «Գլուխս յուղով ես օծում, իմ բաժակը հորդում է»: Դա միայն մեր համար չէ, այլ մենք այնքան շատ ունենք, որ կարող ենք բաժնեկցել ուրիշների հետ:
Հովիվը բարություն ու ողորմություն է շնորհում
«Իսկապես բարիքն ու ողորմությունն ինձ են հետևելու կյանքիս բոլոր օրերում»:
Սաղմոս 23:6
Անկախ այն բանից, թե ինչպիսի իրավիճակի մեջ ենք, կամ ինչի միջով ենք անցնում, մեր կյանքում երկու անփոփոխ փաստեր կան` Տիրոջ բարությունն ու ողորմությունը: Ողորմություն բառը եբրայերենում խեսեդ բառն է, այն նշանակում է Աստծո հավատարմությունը Իր ուխտի հանդեպ: Այպիսով Տերն Իրեն առանձնացրել է իմ հովիվը լինելու: Նա երբեք չի խափանի Իր ուխտը: Նրա բարությունն ու ողորմությունը միշտ ինձ հետ են:
Հովիվը մեզ տուն է առաջնորդում
«… ու հավիտյան ՏԻՐՈՋ տանն եմ բնակվելու»:
Սաղմոս 23:6
Խորհրդածե՛ք այս վերջին նախադասության շուրջ. «հավիտյան ՏԻՐՈՋ տանն եմ բնակվելու»: Այս համարն ինձ հուշում է, որ ինչ էլ որ անելիս լինեմ կամ ուր էլ գնալիս լինեմ, ես տան ճանապարհին եմ: Ես գնում եմ տուն` այն վայրը, որը Տերը պատրաստել է ինձ համար:
Ես մի ժամանակ ապրում էի այնպիսի քաղաքում, որը մի փոքրիկ կզու վրա էր գտնվում և ընդամենը մուտքի և ելքի ճանապարհ մեկ ուներ: Երբ ցամաքին մոտենում էին, այդտեղ գրված էր` «Ճանապարհի վերջը»: Ես նայում էի այդ ցուցանակին և ինքս ինձ մտածում. «Դա կարող է ոմանց համար լինել ճանապարհի վերջը, սակայն ինձ համար այն իմ տան ճանապարհն է»:
Նույնը տեղի է ունենում ձեզ հետ, երբ ճանաչում եք Տիրոջը: Այն ինչ շատերն անվանում են ճանապարհի վերջ, ձեզ համար դա տուն տանող ճանապարհն է: Դուք գիտեք, որ հավիտյան ապրելու եք Տիրոջ տանը` անկախ այն բանից, թե ինչերով կանցնեք: Նա կլինի ձեզ հետ, և դուք կհասնեք ձեր նպատակին:
Ճանապարհն ավարտվում է այն մարդկանց համար, ովքեր Աստծուն չեն ճանաչում: Ձեզ համար չկա վերջ: Դուք ձեր տան ճանապարհին եք: