(Հատված` «Ամուսնական ուխտ» գրքից)

m2Կա՞ արդյոք մի բանալի հաջողակ ամուսնության համար։ Ինչու՞ որոշ զույգեր երջանիկ են, իսկ որոշները՝ ձախողվում են։ Հնարավո՞ր է արդյոք այդ ամենը փոփոխել։

Մի բան հստակ է. եթե դուք բանալի ունեք, որը երջանիկ ամուսնություն է երաշխավորում ձեզ, ապա մեր ժամանակակից մշակույթի մեջ միլիոնավոր զույգեր կան, որոնք չգիտեն այդ մասին։ Վերջին տասնամյակներում արևմտյան քաղաքակրթությանը պատկանող գրեթե բոլոր երկրներում ամուսնալուծությունների համամասնությունը ամուսնությունների համեմատ կտրուկ աճել է։ Միացյալ Նահանգներում մենք մի իրավիճակի ենք հասել, որտեղ ամեն երկու ամուսնությանը մեկ ամուսնալուծություն է հասնում։ Հիսուն տարի առաջ այն մարդը, ով լավ ծանոթ էր ամերիկյան կենսակերպին, չէր էլ կարող պատկերացնել, որ նման կարճ ժամանակահատվածում այսպիսի իրավիճակ կլիներ։

Այնուամենայնիվ, ամուսնալուծությունների համամասնությունը ամուսնությունների համեմատ մեզ չի հայտնում ողջ իրավիճակը։ Շատ ընտանիքներ, որոնքHe puts the wedding ring on her դեռևս չեն հասել ամուսնալուծության սահմանագծին, բավականին դժվարին իրավիճակիների և դժբախտ պայմանների մեջ են։ Որոշ դեպքերում բացահայտ առճակատում և աններդաշնակություն կա՝ սովորաբար ներքաշելով բոլոր նրանց, ովքեր ապրում են մեկ տանիքի տակ՝ թե՛ ծնողներին և թե՛ երեխաներին։ Այլ դեպքերում թեպետ արտաքնապես ամեն բան հանդարտ է թվում, սակայն ներքուստ դառնության, չներելու և ապստամբության վերքեր կան։ Վաղ թե ուշ այս իրավիճակը կարող է պայթել հոգեկան կամ զգացմունքային որևէ խանգարմամբ, որի պատճառն արդյունքում հնարավոր չի լինի որոշել։

Հոգեբույժներն ասում են, որ այսօր Ամերիկայում յուրաքանչյուր չորրորդ անձը հոգեբույժների օգնության կարիքն ունի կամ էլ շուտով կունենա։ Շատ հիվանդանոցներում հոգեբուժական հիվանդասենյակները լեփ-լեցուն են, և արհեստավարժ հոգեբույժների մշտապես աճող պահանջ կա։ Սա անմիջական կապ ունի ամուսնության և ընտանիքի իրավիճակի հետ, որովհետև հոգեկան և զգացմունքային խնդիրների մեծ մասը սովորաբար լարվածություն և աններդաշնակություն են բերում ընտանիքի մեջ և հիմնականում ամուսնական հարաբերություններում։ Այսպիսով, հոգեկան և զգացմունքային առողջության աճող վատթարացումը ժամանակակից հասարակության բազմաթիվ ախտանշնաններից մեկն է, որը ցույց է տալիս մեր օրերի սոցիալական կյանքի ամենակարևոր խնդիրը՝ ամուսնության և ընտանիքի քայքայումը։

Ժամանակակից սոցիոլոգների կարծիքով սա անխուսափելի իրավիճակ է։ Նրանցից ոմանք այնքան հեռու են գնացել, որ պնդում են, որ ամուսնության գաղափարը ամենասկզբից ևեթ սխալ է եղել, և որ այն չի համաատասխանում սոցիալական պրոգրեսի մեր ժամանակակից «առաջավոր» պայմաններին։ Այնուամենայնիվ, այսպես կոչված մասնագետներից շատերը դժբախտ ընտանիքների արդյունք են և նրանցից շատերը առնվազն մեկ անհաջող ամուսնություն են ունեցել իրենց կյանքում։ Այդ պատճառով մենք հիմք ունենք հարցնելու. նման բովանդակություն ունեցող նրանց պնդումը, որ ամուսնությունը «անտեղին» և «անժամանակակից» է, մի՞թե չի համապատասխանում Եզոպոսի առակի աղվեսի մտածողությանը, որը հուսահատ փորձեց հասնել խաղողի վազին, սակայն չկարողացավ։ Արդյունքում նա ասաց. «Խաղողը հավանաբար թթու է»։

Այս խառնաշփոթ իրավիճակում և հակադիր կարծիքների առկայությամբ ես ցանկանում եմ շատ հստակ և արագ նշել իմ սեփական համոզումը։ Ես հավատում եմ, որ կա մի գաղտնիք, որը հաջողակ ամուսնություն է երաշխավորում։ Ավելին, ես հավատում եմ, որ այդ գաղտնիքը հայտնված է մի յուրահատուկ գրքում՝ Աստվածաշնչում։ Մինչ ես կբացատրեմ, թե ինչումն է այդ գաղտնիքը, տեղին կլինի անձնական մի փոքրիկ վկայություն տալ ձեզ, որը կարող եք դիտարկել որպես իմ կողմից այս առարկայի համար որակավորման քննություն։

Շարունակելի