Աստվածաշնչյան 10 քաջալերիչ խոսքեր դժվարությունների մասին
Դժվարություններն ու նեղությունները կյանքի անբաժան մասն են կազմում։ Իրականում առանց դրանց մարդը չի կարող աճել և փոխվել։ Դրանք դարձել են անխուսափելի և էական ուղեկիցը մեր կյանքում։ Դրանք կարող են առավել օգտավետ լինել մեր կյանքի մեջ, երբ իմանանք, թե ինչպես պետք է մեզ պահել նեղությունների մեջ և թե ինչպես վերաբերվել դրանց։ Նման պարագաներում ամենալավ ուղեցույցն է Աստծո հավիտենական և ճշմարիտ Խոսքը` Աստվածաշունչը։
Ձեզ ենք ներկայացնում 10 քաջալերիչ խոսք, որոնք վերցված են հենց Աստվածաշնչից։ Փորձեք մտապահել և կիրառել այս պատգամները, երբ հաջորդ անգամ հայտնվեք նեղությունների և դժվարությունների մեջ։
«12Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք»։
Հռոմեացիներին 12:12
«11Ամեն զօրութիւնով զօրացած իր փառքի զօրութեան համեմատ, ամեն համբերութեան եւ երկայնմտութեան մէջ ուրախութիւնով. 12Եւ գոհութիւն տաք Հօրը որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լոյսումը»։
Կողոսացիներին 1:11-12
«9Եւ չ’ձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք»։
Գաղատացիներին 6:9
«10Որովհետեւ իմ համբերութեան խօսքը պահեցիր, ես էլ քեզ կ’պահեմ այն փորձութեան ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վերայ, որ փորձէ երկրի երեսի վերայ բնակողներին»։
Հայտնություն 3:10
«10Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. Ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ»։
Հայտնություն 2:10
«12Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. Վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին»։
Հայտնություն 1:12
«13Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց»։
2 Թեսաղոնիկեցիներին 3:13
«5Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ 6Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։
Առակաց 3:5-6
«19Եւ ձեր համբերութեամբը կ’շահէք ձեր հոգիները»։
Ղուկաս 21:19
«11Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ»։
Եփեսացիներին 6:11