«Դավթի տավիղի լարերը» գրքից
«Փնտրեցի Տիրոջը, ու ինձ լսեց և իմ բոլոր վախերից ինձ ազատեց: Նրան նայեցին ու լուսավորվեցին, և նրանց երեսները ամոթով չծածկվեցին»:
Սաղմոս 34:4-5
Սա անձնական փորձառության վկայությունն է: Այն տեսություն չէ: Այն աստվածաբանություն չէ, այն անգամ հավատքի դավանություն չէ: Սա այն մարդու վկայությունն է, ով դժվարին և վտանգավոր դրության մեջ է: Նա դառնում է դեպի Տերը, աղոթքի մեջ փնտրում է Տիրոջը, և նրա վկայությունը հետևյալն է. «Տերն ինձ լսեց և իմ բոլոր վախերից ինձ ազատեց»:
Դուք ճնշվա՞ծ եք վախից: Դուք նմա՞ն եք արդյոք մեր ժամանակակից հասարակության մարդկանց մեծ մասին, ովքեր տանջող վախ ունեն, որը գողանում է խաղաղությունը նրանցից: Ինչու՞ ապա չփորձել Դավթի սպեղանին: Փնտրե՛ք Տիրոջը: Աղոթե՛ք Նրան և խնդրեք, որ Նա ազատի ձեզ վախի բոլոր տեսակներից:
Մինչ այս պահը Դավիթը խոսում էր իր սեփական փորձառությունից: Նա հիմա շարունկում է` ավելի ընդհանուր պնդում անելով` հիմնվելով իր կողմից ճանաչված մարդկանց հետևելու վրա. «Նրան (Տիրոջը) նայեցին ու լուսավորվեցին»:
Դավիթն այստեղ մի կարևոր գործական սկզբունք է շոշափում. մեր դեմքի արտահայտությունը հաճախակի արտացոլում է այն, ինչին մենք նայում ենք: Տերը լույսի աղբյուր է: Եթե մենք նայենք Իրեն, ապա կարտացոլենք Իր լույսը, մենք կլինենք, ինչպես Դավիթը նկարագրեց այդ մարդկանց մասին, լուսավորված: Սակայն, եթե մենք մեր ուշադրությունը կենտրոնացնենք խավար, մռայլ և հիասթափեցնող բաների վրա, ապա դա կանդրադարձնենք մարդկանց:
Դավթի փոխանցած դասը երկիմաստ է: Առաջին, թույլ տվեք, որ Տերը փարատի ձեր վախը և ցրի խավարը` Իր երեսի լույսով: Այնուհետև դարձեք Նրա լույսի անդրադարձնողը ձեր շուրջը եղած մարդկանց առաջ:
Հավատքի արձագանքը
Փարատի՛ր իմ վախը, Տե՛ր, Քո երեսի լույսով և օգնի՛ր ինձ արտացոլել Քո լույսը ուրիշներին: