Դերեկ Պրինս. «Տիրոջ գաղտնիքը»
Հատված «Իմաստության սկիզբը» գրքից
«Ո՞վ է այն մարդը, որ վախենում է ՏԻՐՈՋԻՑ. նրան է սովորեցնելու Իր ընտրելիք ուղին: ՏԻՐՈՋ գաղտնիքն Իրենից վախեցողների հետ է, ու Իր ուխտը ցույց է տալու նրանց»:
Սաղմոս 25, 12, 14
Աստված ուսուցանում է նրան, ով լսում է Իրեն: Նա սովորեցնելու է նրան այն ուղիով, որը Նա կընտրի: Ես բազում անգամներ ասել եմ, որ մենք կարող ենք անդամագրվել ցանկացած աստվածաշնչյան դպրոցին կամ ճեմարանին, սակայն դա մեզ երաշխիք չի տա, որ Տերը կսովորեցնի մեզ: Պատճառն այն է, որ Տերն Իր աշակերտներին ընտրում է համաձայն նրանց բնավորության: Իսկ բնավորության հիմնական գիծը Տիրոջ երկյուղն է:
Խոսք 14-ն ըստ իս Աստվածաշնչի ամենազարմանալի հայտարարությունն է. «ՏԻՐՈՋ գաղտնիքն Իրենից վախեցողների հետ է, ու Իր ուխտը ցույց է տալու նրանց»: Աստվածաշնչի «Միջազգային նոր թարգմանությունն» ասում է. «Տերը վստահում է նրանց, ովքեր վախենում են Իրենից»: Նա վստահում է Իր գաղտնիքները: Ինչպիսի՜ արտոնություն՝ վստահելի լինելու Տիրոջ գաղտիքների համար: