Դերեկ Պրինս. «Նեռի ոգին»

Սիրելի՛ ընթերցողներ, հաշվի առնելով վերջին օրերի աշխարհացունց իրադարձությունները և վերջին օրերին վերաբերող մարդկությանն այդքան շատ հուզող հարցերը, «Դերեկ Պրինսի ծառայությունը» շարունակաբար կհրապարակի աշխարհահռչակ հեղինակի ուսուցումները վերջին օրերում սպասվող իրադարձությունների մասին` Աստծո Խոսքի լույսի ներքո։

(Տվյալ ուսուցումը «Սատանայի դիմակազերծումը» գրքից է, գլուխ 3)

4Եկե՛ք դիտարկենք սատանայի արքայության՝ Աստծո և Հիսուս Քրիստոսի եկեղեցու հանդեպ հակառակության ևս մեկ կարևոր դրսևորում: Ես այս թեման անվանել եմ «Նեռի ոգին»: Առաջին հերթին մենք կանդրադառնանք 1-ին Հովհաննես 2:18-22 խոսքերին, որտեղ խոսվում է սրա մասին.

«Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է, և ինչպես լսեցիք, որ Նեռը գալիս է, և այժմ շատ նեռեր են դուրս եկել, և դրանից իմանում ենք, որ վերջին ժամանակն է (ուշադրություն դարձրեք, որ որքան մոտենում ենք վերջին ժամանակին, Նեռի ոգու գալուստն ու գործունեությունն ավելի է ուժեղանում): Մեզանից դուրս եկան (այսինքն՝ նեռերը), բայց մեզանից չէին (այսինքն՝ Հիսուսի եկեղեցուց), եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին: Բայց դուրս եկան, ոպեսզի հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն: Եվ դուք այն սրբից օծում ունեք և ամեն բան գիտեք: Չգրեցի ձեզ, որ իբր ճշմարտությունը չգիտեք, այլ որ գիտեք այն, և որ ամեն ստություն ճշմարտությունից չէ: Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը: Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն»:

Թույլ տվեք ինձ ամենից առաջ կարճ բացատրել այս տարօրինակ բառի՝ Նեռի իմաստը : Նախ և առաջ դուք պետք է հիշեք, որ Քրիստոս բառը հունական ծագում1 ունի և այն նույնությամբ համապատասխանում է եբրայերեն «Մաշիյահ» բառին, որից էլ մենք ունենք «Մեսիա» բառը: Ուղղակի շատ զարմանալի է, թե որքան շատ հրեաներ և քրիստոնյաներ չեն գիտակցում, որ Մեսիան և Քրիստոսը բացարձակ մեկ իմաստ ունեցող երկու բառեր են: Այդ պատճառով, երբ մենք ասում ենք «հակաքրիստոս» այն նույնպես նշանակում է «հակամեսիա»: Հավանաբար մեզ համար ավելի հեշտ կլինի, եթե օգտվենք Մեսիա անունից:

Իսկ այժմ անդրադառնանք այս նախածանցին: Հունարեն «հակա» նախածանցը «անտի»-ն է: Այն երկու նշանակություն ունի, և երկուսն էլ այստեղ կիրառվում են: Առաջին հերթին այն նշանակում է«հակառակ»: Այսպիսով, նրա առաջին գործը Մեսիային հակառակվելն է: Երկրորդը «փոխարեն» իմաստն ունի: Եվ վերջնական նպատակը սուտ Մեսիայի ի հայտ գալն է ճշմարիտ Մեսիայի փոխարեն:

Այսպիսով, այս ուժերը փորձում են առաջին հերթին բացառել Մեսիային և երկրորդ՝ Նրա տեղը դնել սուտ կամ կեղծ Մեսիային: Փաստորեն ողջ գործընթացը բաղկացած է երկու դրվագից, և երբ մենք սկսում ենք սա հասկանալ, ապա կարծում եմ, որ սկսում ենք տեսնել, որ Նեռի ոգին բավականին ակտիվ է գրեթե ողջ եկեղեցում:

Ճշմարիտ և կեղծ Մեսիան

3Հռութն ու ես Ամերիկայիում ընկերներ ունենք, որոնք պատկանում են այն եկեղեցուն, որի ուղղությունը կարելի է համարել հին ավետարանական: Ես չեմ ցանկանում ասել նրանց համայնքի անունը: Մեկ անգամ նրանք ինձ ասացին. «Մեր եկեղեցում կարելի է խոսել Բուդդայի, Պլատոնի, Մարտին Լյութեր Քինգի մասին, և բոլորը գոհ կմնան: Բայց երբ դու սկսում ես Հիսուսի մասին խոսել, բոլորը սկսում են անհանգստանալ»: Ի՞նչ է սա: Սա Նեռի ոգին է: Սա նրա առաջին նպատակն է՝ ազատվել ճշմարիտ Մեսիայից: Բայց մենք բոլորս պետք է հիշենք, սր սա սատանայի վերջնական նպատակը չէ: Նրա նպատակը ճշմարիտ Մեսիային կեղծ Մեսիայով փոխարինելն է: Ահա թե ինչի հետ մենք պետք է գործ ունենանք:

Սա ակնառու է դառնում, երբ սկսում ես տեսնել, որ սատանայի հենց այս կոնկրետ գործունեությունը դրսևորվում է այնտեղ, որտեղ Հիսուսը քարոզվել է: Դուք չեք կարող հակառակվել Հիսուսին, եթե ոչինչ չեք լսել Նրա մասին:

Անապատում Հիսուսի փորձության ժամանակ՝ Իր ծառայության սկզբում, ահա թե Նա ինչ ասաց սատանային, որը գրված է Մատթեոսի ավետարանի չորրորդ2 գխում. «Հեռացի՛ր ինձանից, սատանա՛»: Սա բացարձակ նորմալ թարգմանություն է: Բայց ամենաստույգ թարգմանությունը սա է. «Հետևի՛ր ինձ» : Ես հավատում եմ, որ հոգևոր աշխարհում, ուր էլ որ Հիսուսը և Ավետարանը քարոզվի, Աստված թույլ է տալիս, որ հակառակություն լինի: Փաստորեն մարդկությունը ստիպված է ընտրություն կատարել ճշմարիտ Մեսիայի և կեղծի միջև: Աստված չի բացառում կեղծ տարբերակները, և մեզ վրա ճիշտ ընտրություն կատարելու պատասխանատվություն կա: Ես կարծում եմ, որ սա շատ հարիր է մեր սերնդին: Մեր սերունդը, այսպես թե այնպես, ստիպված է ընտրություն կատարել ճշմարիտ Մեսիայի և կեղծի միջև: Իսկ Նեռի ոգին շատ գործուն, ավելի գործուն է, քան դուք մտածում եք և այն դրդում է մեզ սխալ ընտրություն կատարել:

Եկեք ևս մեկ տեղ կարդանք 1-ին Հովհաննես 4:2-3 խոսքերից.

«Դրանով Աստծո Հոգին ճանաչեցե՛ք. ամեն հոգի, որ խոստովանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց է: Եվ ամեն հոգի, որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց չէ. դա Նեռի հոգին է, որի մասին լսեցիք, թե գալիս է և հիմա արդեն աշխարհում է»:

Շարունակելի