Դերեկ Պրինս. «ՍԻՐՈ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
«Ով որ ասում է. «Նրան ճանաչեցի», բայց Նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա: Բայց ով որ Նրա Խոսքը պահի, Աստծո սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանից իմանում ենք, որ Նրա մեջ ենք»:
1-ին Հովհ. 2:4-5
Այս երկու համարներից տեսնում ենք, անհնարին է թերագնահատել Աստծո Խոսքի կարևորությունը հավատացյալի կյանքում:
Այսպիսով, ամփոփելով կարող ենք ասել, որ Աստծո Խոսքը պահելն այն կարևոր բնորոշ գիծն է, որը դուք աշխարհից տարբերվում եք որպես Քրիստոսի աշակերտ: Դա ձեր սիրո քննությունն է Աստծո հանդեպ: Այն Աստծո հատուկ բարեհաճության պատճառն է ձեր հանդեպ: Այն մի միջոց է, որով Քրիստոսն ի հայտ է բերում Իրեն ձեզ համար, և որի միջոցով Հայր Աստված և Որդին գալիս են ձեր կյանքի մեջ և բնակվում ձեզ հետ:
Թույլ տվեք հետևյալն արտահայտել. ձեր վերաբերմունքն Աստծո Խոսքի հանդեպ որոշում է ձեր վերաբերմունքն անձամբ Աստծո հանդեպ: Դուք սիրում եք Աստծուն այնքան, որքան Իր Խոսքը: Դուք հնազանդվում եք Աստծուն այնքան, որքան Իր Խոսքին: Դուք հարգում եք Աստծուն ճիշտ այնքան, որքան կհարգեք Իր Խոսքը: Ձեր սրտում Աստծո համար ճիշտ այնքան տեղ կա, որքան Իր Խոսքին:
Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե Աստված որքան կարևորություն ունի ձեզ համար: Պարզապես ինքներդ ձեզ հարցրեք. «Աստծո Խոսքը որքանո՞վ է կարևոր ինձ համար»: Երկրորդ հարցի պատասխանով կգտնեք առաջին հարցի պատասխանը: Աստված ճիշտ այնքան կարևորություն ունի ձեզ համար, որքան Իր Խոսքը և ոչ ավելին: