10 իմաստուն մտքեր՝ Դերեկ Պրինսից
Հայտնի ուսուցիչ Դերեկ Պրինսի գրքերը և ուսուցումները մեծ հարգանք և տարածում են գտել աշխարհի միլիոնավոր հավատացյալների շրջանակներում՝ անկախ նրանց եկեղեցական և հարանվանական պատկանելությունից։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հայտնի մտքեր, որոնք ժամանակին արտահայտել է սիրված հեղինակը՝ իր գրքերում և պատգամներում։
«Գիտելիքը բանալի է քո ձեռքերում, սակայն հավատքն է, որ բանալին տեղադրում է կողպեքի մեջ և բաց է անում Քրիստոսի մեջ եղած Աստծո հարստությունների գանձատան դուռը»:
«Երբ ամուսնությունը կորցնում է իր սրբությունը, կորցնում է նաև իր զորությունն ու կայունությունը»:
«Ամուսնական ուխտ» գրքից
«Սուրբ Հոգին չի գալիս կյանքիդ մեջ այն պատճառով, որ կատարյալ ես, այլ գալիս է, որովհետև Նրա կարիքն ունես»:
«Աղոթքն անսահմանափակ է: Այն քո միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է: Մենք կարող ենք արձակել այն ցանկացած վայրից, և այն կխոցի ցանկացած թիրախ»:
«Ծոմապահությունը և՛ մեր պարտականությունն է, և՛ մեր՝ քրիստոնյաներիս, արտոնությունը»:
«Հաջողակ ծոմապահության գաղտնիտքը» գրքից
«Ձեր խաչն այնտեղ է, որտեղ ձեր կամքը խաչվում է Աստծո կամքի հետ։ Ձեր խաչն այն բանն է, որի վրա դուք կարող եք մահանալ։ Դա այն տեղն է, ուր կարող եք վայր դնել ձեր կյանքը»։
«Աստված ավելի հետաքրքված է քո բնավորությամբ, քան քո ձեռքբերումներով: Ձեռքբերումները կարևորություն ունեն միայն ժամանակի իրականության մեջ, սակայն բնավորությունը հավիտենական է: Այն որոշում է, թե մենք որտեղ ենք անցկացնելու մեր հավիտենությունը»:
«Կարևորն այն չէ, թե ով եք հանդիսանում, երբ հանդիպում եք Հիսուսին, այլ թե ինչպիսին է Նա ձեզ դարձնելու»:
«Զորություն անվան մեջ» գրքից
«Շատ կարևոր է հասկանալ, որ փրկությունն անձի մեջ է և ոչ թե կրոնի, պատվիրանների կամ էլ արարողությունների մեջ: Այս բոլորը կարող են օգտակար լինել, սակայն դրանք ինքնին ի վիճակի չեն փրկություն ապահովել: Փրկությունն Անձի մեջ է, և այդ անձը Տեր Հիսուս Քրիստոսն է»:
«Զորություն անվան մեջ» գրքից
«Ձեր բնավորությունը ձեր սովորությունների արդյունքն է: Ձեր սովորությունները ձևավորվում են ձեր կրկնվող որոշումներից: Դուք երբեք անկարևոր որոշում չեք կայացնում, քանի որ յուրաքանչյուր որոշում կա’մ դրական է, կա’մ բացասական: Այն կա’մ շինում, կա’մ էլ քանդում է ձեր բնավորությունը»: