Աստվածաշնչյան 7 համարներ սիրո մասին
Բոլոր քաջալերանքների, հույսի և ուրախության հիմանական աղբյուրն այն փաստն է, որ Աստված սեր է, և որ Նա սիրում է մեզ։ Նա բարի, կատարյալ և հաճելի կամք և ծրագիր ունի մեզ համար։ Կարդացե՛ք աստվածաշնչյան այս համարները սիրո վերաբերյալ և լցվե՛ք Աստծո բժշկարար և կենսատու սիրով։
«Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես էլ ՏԵՐՆ է գթում Իրենից վախեցողներին։ Քանի որ գիտե մեր կազմվածքը, հիշում է, որ մենք հող ենք»։
Սաղմոս 103:13-14
«Գիտենք նաև, որ բոլոր բաները միասին բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նպատակի»։
Հռոմեացիներին 8:28
«Ո՞վ պիտի մեզ բաժանի Քրիստոսի սիրուց` տառապա՞նքը, վի՞շտը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, թե՞ սուրը»։
Հռոմեացիներին 8:35
«Ո՛չ, այս ամենի մեջ մենք ավելի քան հաղթողներ ենք Նրանով, Ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ մի ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»։
Հռոմեացիներին 8:37-39
«Ուրեմն, խոնարհվեցե՛ք Աստծո հզոր ձեռքի տակմ որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Նրա՛ն թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ Նա ձեր մասին հոգում է»։
1-ին Պետրոս 5:6-7
«Աստծո` մեր նկատմամբ տածած սերը դրանով հայտնի դարձավ, որ Աստված Իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որ Նրա միջացավ ապրենք»։
1 Հովհաննես 4:10
«Սիրո մեջ վախ չկա. այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև վախը տանջանք ունի. նա, ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ»։
1 Հովհաննես 4:81