Աստվածաշնչյան 10 քաջալերիչ խոսքեր ընտանիքի մասին
Աստվածաշունչը ընտանեկան գիրք է։ Իրականում այն պատմում, խոսում և ուսուցանում է ընտանիքի մասին` Աստծո ընտանիքի մասին։ Սկսած Ադամից, վերջացրած հավատացյալի հարաբերությունը երկնային Հոր հետ, այն խոսում է ընտանեկան հաղորդակցության մասին։ Աստվածաշնչյան ընտանիքներն ամուր են, ներդաշնակ` կապված ուխտի և սիրո կապով։ Ներկայացված խոսքերը կարող են էլ ավելի ամրապնդել ձեր ընտանեկան հարաբերությունները` բժշկություն պարգևելով ձեր տան մթնոլորտին։ Իզուր չէ ասված, թե այն ընտանիքը, որ աղոթում է միասին, մնում է միասին։ Քրիստոնեական ընտանիքը աղոթքի տաճար է, որի հիմքն Աստծո հավիտենական և անխախտ Խոսքն է։ Ուրեմն, ամրապնդենք այն Աստծո կենարար խոսքերով։
Վազգեն Զոհրաբյան
«Դերեկ Պրինսի ծառայության» տնօրեն
«Սրա համար մարդ կթողնի իր հորն ու մորը և կհարի իր կնոջը, և մեկ մարմին կլինեն»։
Ծննդոց 2:24
«Պատվի՛ր քո հորն ու մորը, որ քո օրերը երկար լինեն երկրի վրա, որ քո ՏԵՐ Աստվածը կտա քեզ»։
Ելից 20:12
«Բայց եթե ՏԻՐՈՋԸ ծառայելը ձեզ համար հաճելի չի թվում, այսօր ընտրություն կատարեցե՛ք` ո՞ւմ եք պաշտելու` Գետի այն կողմերում ձեր պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք, բայց ես և իմ տունը ՏԻՐՈՋՆ ենք պաշտելու»։
Հեսու 25:15
«Որդի՛ս, պահի՛ր հորդ պատվիրանները և մի՛ լքիր մորդ օրենքը»։
Առակաց 6:20
«Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն արհամարհում է իր մորը»։
Առակաց 15:20
«Բայց ՏԻՐՈՋ ողորմությունը հավիտյանս հավիտենից Իրենից վախեցողների վրա է, ու Նրա արդարությունը` որդիների որդիների վրա»։
Սաղմոս 103:17
«Քո կինը մի պտղաբեր որթատունկի է նմանվելու` քո տան ներսում, քո որդիները ձիթենու տնկիների նման են լինելու սեղանիդ շուրջը»։
Սաղմոս 128:3
«Իր ամբողջ տնով բարեպաշտ ու աստվածավախ էր, ժողովրդին շատ ողորմություն էր տալիս և միշտ Աստծուն աղոթում»։
Գործք Առաքելոց 10:2
«Կանա՛յք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես վայել է Տիրոջով։ Այրե՛ր, սիրեցե՛ք ձեր կանանց և նրանց հանդեպ դառը մի՛ եղեք։ Որդինե՛ր, ամեն բանի մեջ հնազանդ եղեք ձեր ծնողներին, որովհետև դա է հաճելի ՏԻՐՈՋ առջև: Հայրե՛ր, մի՛ գրգռեք ձեր զավակներին, որ չվհատվեն»։
Կողոսացիներին 3:18-21
«Բայց եթե մեկը յուրայինների, հատկապես իր ընտանիքի մասին չհոգա, նա հավատն ուրացել է և անհավատից վատ է»։
1-ին Տիմոթեոս 4:8