Books-06Փետրվարի 19-ին Հայաստանում երկու կարևոր իրադարձություն է նշվում: Այդ օրը ծնվել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը: Այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ նշվում է նաև որպես «Գիրք նվիրելու միջազգային օր»: Սա գեղեցիկ համընկնում է, քանի որ Թումանյանն ու գիրքն անբաժանելի հասկացողություններ են: Ամենայն հայոց պոետը հայտնի էր նաև իր շռայլ նվիրատվություններով, որոնց մեջ իրենց ուրույն տեղն էին զբաղեցնում նաև պոետի անձական գրադարանի գրքերը:

21-րդ դարում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները, ինֆորմացիայի գերհոսքը և մարդկանց առօրեական գերզբաղվածությունը փորձում են գրավել գրքի տեղը, գիրքը

14373_bible_with_roses_w_1920x1200կամաց-կամաց կորցնում է իր ձգողական ուժը մարդու կյանքում: Բայց բավական է հեռուստացույցի հեռակավարման վահանակի փոխարեն ձեռքդ վերցնես գիրքը, երբ քո առաջ կբացվի մի նոր աշխարհ, մի նոր իրականություն՝ զարկ տալով երևակայությանդ, ընդարձակելով մտահորիզոնդ և հարստացնելով քո ներաշխարհը: Իսկ երբ այդ գրքի փոխարեն ձեռքումդ է հայտնվում գրքերի Գիրք Աստվածաշունչը, հայտնաբերում ես հավիտենական գանձեր, և օգտագործելով այն որպես կյանքի կողմնացույց՝ բռնում դրախտի ճամփան:

«Գիրք նվիրելու միջազգային օրը» հրաշալի նախաձեռնություն է՝  ցույց տալու 21-րդ դարի աշխարհակարգին, որ դեռ կան  գրքասեր մարդիկ, ովքեր պատրաստ են անջատել հեռուստացույցը, կտրվել առօրյա հոգսերից և պեղել գրքում առկա թաքնված գանձերը:

1938012_10201608135831917_1285132105_n

«Դերեկ Պրինսի ծառայությունը» անմիջական կապ ունի գրքի հետ, քանի որ Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսն իր կյանքի 88 տարիները իմաստավորեց ոչ միայն որդեգրած 12 զավակներով, միջազգային համբավով և գիտական բեղուն աշխատանքով, այլև իր շուրջ 60 գրքերով, որոնցից շատերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 70 լեզուներով: Ծառայության կարգախոսն արդեն հուշում է Դերեկի գրքերի բովանդակության մասին. «Գրքեր, որոնք տալիս են թևեր»: Թև՛ տուր քո բարեկամին, ամուսնուն, կնոջը, մտերիմին՝ նվիրելով Դերեկ Պրինսի գրքերից որևէ մեկը: Ընտանիք, աղոթք, ծոմապահություն, օրհնություն, ճշմարիտ ապաշխարություն և հաջողություն. ահա որոշ թեմաներ, որոնք աշխարհահռչակ ուսուցիչը շոշափում է իր գրքերի մեջ:

Դերեկ Պրինսի գրքերը կարող եք հարցնել ձեր տեղական եկեղեցիներում կամ էլ պարզապես այցելեք Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Գրքերի աշխարհ» գրախանութ:  Հարստացրո՛ւ բարեկամիդ, նվիրի՛ր գիրք:

1620208_10201608139752015_1548121185_n

Հետգրություն

Եթե դուք օրհնվել եք, կարդալով Դերեկ Պրինսի գրքերն ու անձնական վկայություն ունեք Դերեկ Պրինսի գրքերի, աուդիո և վիդեոպատգամների վերաբերյալ,  կարող եք ձեր վկայություններն ուղարկել էլեկտրոնային հետևյալ փոստարկղին՝ dpmarm@gmail.com կամ էլ պարզապես հոդվածի ներքևում գտնվող մենկաբանության պատուհանում գրելով ձեր վկայությունը:

«Դերեկ Պրինսի ծառայությունը» առաջին տասը վկայություններ ուղարկածների համար պատրաստել է նվեր՝ որևէ գիրք Դերեկ Պրինսից:

Տարածաշրջանում «Դերեկ Պրինսի ծառայության» ներկայացուցիչ՝

Վազգեն Զոհրաբյան