Աստվածաշնչյան 5 կարևոր խոսքեր աղոթքի մասին
«Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ` ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն»։
Փիլիպպեցիներին 4:6
«Անդադար աղոթեցե՛ք»։
1-ին Թեսաղոնիկեցիներին 5:17
«Սրա համար ասում եմ ձեզ, թե աղոթք անելիս ինչ որ խնդրեք, հավատացե՛ք, թե կստանաք ու կտրվի ձեզ»։
Մարկոս 11:24
«Բոլոր աղթքներով ու աղաչանքներով միշտ Հոգով աղոթեցեք ու, հենց այս բաներում, բոլոր սրբերի համար կատարյալ հարատևությամբ և աղաչանքներով արթուն հսկեցե՛ք»։
Եփեսացիներին 6:18
«Եվ ամեն բան, ինչ որ աղոթքի մեջ խնդրեք հավատալով, դուք պիտի ստանաք»։
Մատթեոս 21:22