Յուրաքանչյուր հավատացյալ պետք է իր օրն սկսի Աստծո հետ և ավարտի Աստծո հետ։ Հաջողված է այն օրը, երբ քրիստոնյան սկսում է Աստծո Խոսքով և աղոթքով։ Այս գիրքը հրաշալի միջոց է, որն օգնում է քրիստոնյային իր օրը սկսել թարմ և քաջալերիչ ուսուցումներով և պատգամներով, որոնց վերջում կան գեղեցիկ հռչակումներ և աղոթքներ։
Գիրքը կազմված է 365 հիմնարար պատգամներից, որոնք Դերեկ Պրինսի ուսուցումների առանցնք են կազմում։ Ընթերցելով այն` դուք կհասկանաք, որ աստվածապաշտությունը վերացական և անհասանելի մի երևույթ չէ, այն գործնական է, իրական է և փափագելի։
«Ամեն օր Աստծո հետ» գրքի ամենօրյա պատգամների հետ կարող եք ծանոթանալ նաև մեր կայքում։ Մենք տարվա յուրաքանչյուր օրվա համար տեղադրում ենք համապատասխան պատգամը և հասանելի դարձնում բոլորի համար։