Հայացք Աստծո ծրագրին սկզբից մինչև վերջ
Աստվածաշունչը հայտնում է մեզ, որ երբ Աստված դնում էր երկրի հիմքերը, հրեշտակները հետևում էին այդ տեսարանին։ Այդ հրեշտակներից մեկը դարձավ ապստամբության կենտրոնական կերպարը, որի նպատակն էր Աստծուն զրկել Նրա հիասքանչ արարչագործությունից։
Այսպես սկսվեց էպիկական այն բախումը, որն այսօրվա հավատացյալին շատ հարցերի առաջ է կանգնեցնում.
- ինչու՞ է Աստված թույլ տալիս, որ չարը գոյատևի,
- եթե չարը պարտվեց խաչի վրա, ինչու՞ է այն շարունակում գոյատևել,
- իրո՞ք հոգևոր պատերազմն իրական է,
- ինչպե՞ս պետք է սպասենք ժամանակների վախճանին։
Աստվածաշնչի այս գեղեցիկ և հորդորող ուսումնասիրության մեջ աստվածաշնչյան ուսուցիչ Դերեկ Պրինսը պատասխանում է այս և շատ նման հարցերին։ Կենտրոնանալով կարևորագույն իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել մինչև Ադամի արարումը, նա նաև նկարագրում է Հիսուսի ցնցող հաղթանակը սատանայի հանդեպ։
Սակայն ամեն բան դեռ չի ավարտվել։ Այսօր, առավել քան երբևէ, ժամանակն է, որ Աստծո ժողովուրդը մտնի այս պայքարի մեջ։ Վերցրե՛ք ձեր հոգևոր սպառազինությունը և հետևե՛ք Փառաց Թագավորին, և խաղաղությունն ու վստահությունը կուղեկցեն ձեզ։