ԱՍՏՎԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ

«Աստծո ծրագիրը ձեր ֆինանսների համար» գրքից

3Այժմ կտեսնենք, թե Աստված ինչպես է մարտահրավեր նետում մեզ` Իրեն փորձելու կոչ անելով` ըստ տասանորդի մասին հետևյալ սուրբգրային համարի։ Այս կոչը մենք տեսնում ենք Մաղաքիա 3:7-12-ում։ Աստված ասում է Իսրայելին.

«Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորվել եք Իմ պատվերներից և նրանք չեք պահել. ե՛տ դարձեք դեպի Ինձ, և ես էլ կդառնամ դեպի ձեզ,- ասում է Զորաց Տերը։ Բայց դուք ասում եք՝ Ի՞նչ բանում ետ դառնանք։ Մի՞թե մարդ Աստծուն կարող է խաբել, որ դուք ինձ խաբում եք, բայց դուք ասում եք՝ Ի՞նչ բանում ենք քեզ խաբել. տասանորդում և ընծայում»։

Նկատեք, որ Աստծուն Իր բաժինը չտալն անվանվում է Աստծուն խաբել (այլ թարգմանություններում՝ Աստծուց գողանալ)։ Մեզանից մեծ մասը երբեք չի համարձակվի որևէ մեկից մի բան գողանալ, սակայն մենք կարող ենք մեղադրվել Աստծուց գողանալու մեջ։
Այնուհետև Աստված Իսրայելին ասում է Իրենից գողանալու արդյունքն ու դրանից դուրս գալու ելքը.

«Անեծքով դուք անիծված եք, որովհետև դուք ինձ խաբում եք՝ բոլոր ազգդ։ Բոլոր պաշարը տարեք գանձատունը (պահեստը), որ Իմ տանը պաշար լինի, և Ինձ փորձե՛ք սրանով,- ասում է Զորաց Տերը,- թե արդյոք չե՞մ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափի ձեզ համար, մինչև որ նրա համար տեղ չլինի»։

Մաղաքի 3:9-10

Ի՞նչ պայմանների առկայության դեպքում է Աստված խոստանում հեղել Իր օրհնությունները. այն ժամանակ, երբ մենք մեր ողջ տասանորդը տանենք4 գանձատուն։ Նա ասում է. «Փորձե՛ք Ինձ։ Տեսե՛ք, թե արդյոք չե՞մ անի այն, ինչ խոստացել եմ»։ Աստված կոչ է անում մեզ փորձել Իրեն մեր ֆինանսներով, այլ խոսքով, մենք պետք է հավատքով գործենք։

Այնուհետև Նա խոսում է հետագա արդյունքերի մասին.

«Եվ ես ձեզ համար պիտի կշտամբեմ (անգլերեն թարգմանությունում՝ արգելեմ) ուտողին, որ նա չապականի ձեզ համար երկրի արդյունքը, և ձեզ համար անպտուղ չլինի որթը այգում,- ասում է Զորաց Տերը։ Եվ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետև դուք պիտի ցանկալի երկիր լինեք,- ասում է Զորաց Տերը»։

Մաղաքիա 3:11-12

Աստված ասում է, որ եթե դուք նման կերպ պատվեք Իրեն, ապա Նա այնպիսի օրհնություներ կթափի ձեզ վրա, որ տեղ չեք ունենա դրանք պարունակելու։ Նա կարգելի այն ամենին, ովքեր ցանկանում են ուտել, փչացնել այն, ինչը ձերն է։ Բոլոր ազգերը կնայեն ձեզ և երանի կտան ձեզ և կճանաչեն, որ իրապես Աստված է օրհնել և բարգավաճեցրել ձեզ։ Այս բոլորը այն ամենի հետևանքն է, որ ողջ տասանորդը տանում ենք գանձատուն։

Թույլ տվեք ընդհանրացնել Մաղաքիայի ասածը չորս կետով.

  • Ավելի քան հազար տարի Աստված գրի է առել Իսրայելի հանգանակությունները։
  • Աստծո բաժինը թաքցնելը գողություն է, ոչ թե մարդուց, այլ Աստծուց, և այն անեծք է բերում բոլոր նրանց վրա, ովքեր դա անում են։
  •  Հավատարմորեն տասանորդ տալը օրհնություն է բերում, և այդ արդյունքերի միջոցով Աստված փառավորվում է այն օրհնություններով, որոնք գալիս են Նրա ժողովրդի վրա։
  • Տասանորդով փորձվում է մեր հավատքը և Աստծո հավատարմությունը։ Սակայն խնդրում եմ հաշվի առեք, որ այն պետք է հավատով արվի։

Եկեք նայենք, թե ինչ գանձատան կամ պահեստի մասին է խոսքը։ Ես ցանկանում եմ նկարագրել ձեզ հենց բառի իմաստից։ Ի՞նչ է պահեստը։ Այն հիմնականում երկու բան է նշանակում. առաջին հերթին դա այն տեղն է, ուր պահպանվում է մեր սնունդը, և երկրորդ՝ դա այն տեղն է, որտեղ մենք սերմեր ենք պահում, որոնք սերմանվում են հետագա արդյունքի համար։ Որպես քրիստոնյաներ՝ մենք մեր հոգևոր սնունդը ստանում ենք որոշակի աղբյուրից կամ աղբյուրներից և հավանաբար մենք այլ մարդկանց կյանքում սերմեր ցանելու համար սերմեր ենք ստանում այդ նույն աղբյուրից։ Ես կարող եմ ենթադրել, թե որտեղ որ գտնվում է այդ աղբյուրը, այնտեղ էլ ձեր պահեստն է։ Եվ հենց այնտեղ պետք է տանենք մեր տասանորդը։ Եթե դուք տեղական եկեղեցու անդամ եք, որը բավարարում է այդ կարիքները, ապա ակնհայտ է, որ այն ձեր պահեստն է։ Հավատարիմ եղեք այն բանում, որ ձեր տասանորդը տանեք այնտեղ։ Սակայն այսօր շատ քրիստոնյաներ կան, ովքեր զրկաված են այս արտոնությունից։ Նրանք պետք է որոշեն, թե ո՞րն է իրենց սննդի աղբյուրը։

Թույլ տվեք պատմել ձեզ մի փոքր բան, որը ես չեմ փորձի մեկնաբանել։ Եթե դուք ճաշեիք մի ռեստորանում և վճարեիք մեկ այլ ռեստորանի, դա արդյոք կդիտվե՞ր նորմալ երևույթ։ Մտածե՛ք այս մասին և դուք միտք կառնեք սրանից։

CU081219_001HRԱյժմ մենք պետք է հասկանանք, որ տասանորդ տալն Աստծուն տալու վերջը չէ, այն սկիզբն է։ Տասանորդ տալը հիմք է գցում որպեսզի մենք շարունակական տանք Աստծուն։ Աստվածաշունչը նաև խոսում է տալու երկու հիմնական ոլորտների մասին. զոհաբերություն և ողորմություն։ Իրականում մենք մեր տասանորդը չենք զոհաբերում Աստծուն, որովհետև այն Նրա օրինական բաժինն է։ Սակայն այն, ինչ տալիս ենք տասանորդից դուրս, զոհաբերություն է։ Նայեք այն բոլոր ազատ ընտրություններին, որոնք Իսրայելն ուներ զոհաբերությունների համար, ինչպես այդ մասին հիշատակված է 2-րդ Օրինաց 12:6-ում.

«Եվ այնտեղ տանեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները և ձեր ձեռքի բարձրացնելու պատարագները, ձեր ուխտերը, ձեր կամավոր ընծաները և ձեր արջառների և ոչխարների առաջնեկները»։

Այստեղ նշված են վեց հատուկ զոհաբերություններ.

ողջակեզներ,

զոհեր,

ձեռքի բարձրացնելու պատարագներ (այսինքն հատուկ նվերներ),

ուխտեր կամ խոստումներ,

կամավոր ընծաներ

և ձեր արջառների ու ոչխարների առաջնեկները։

Այլ խոսքով, զոհաբերության համար բավականին մեծ ոլորտ կա, որոնք մենք կարող ենք բերել Աստծուն։ Սակայն մենք մեր տասանորդը չենք զոհում։ Մենք պարզապես Աստծուն ենք վերադարձնում այն, ինչը ըստ Աստվածաշնչի պատկանում է Իրեն։

Ի հավելումն զոհաբերության, Աստվածաշունչը խոսում է նաև ողորմության մասին։ Սա այն չէ, ինչը մենք տալիս ենք Աստծուն, այլ այն է, ինչը տալիս ենք կարիքավորներին, աղքատներին և տառապյալներին։ Աստվածաշունչն ավելի շատ է խոսում աղքատներին տալու մասին, քան շատ քրիստոնյաներ լսել են։ Ահա թե Հիսուսն ինչ է ասում Ղուկասի 12:32-34-ում.

«Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև քո Հայրը հաճեց արքայությունը տալ ձեզ։ Ձեր ունեցվածքը վաճառե՛ք ու ողորմությո՛ւն տվեք, ձեզ համար չհնացող քսակնե՛ր սարքեք՝ անպակաս գանձ՝ երկնքում, ուր գողը չի մոտենում, ոչ էլ ցեցն է ապականում։ Որովհետև որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն»։

Որտեղ ձեր փողերը դնեք, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը։ Հնարավոր չէ, որ ձեր փողերը մի տեղում լինեն, իսկ ձեր սիրտը՝ մեկ այլ տեղ։ Հիսուսն ասում է, որFinanses գործենք որպես Թագավորի զավակներ։ Ձեր Հայրը տվել է ձեզ Թագավորությունը, այնպես որ դուք կարող եք ձեզ թույլ տալ առատաձեռն լինել։ Տվե՛ք աղքատներին և ձեզ համար գանձ հավաքե՛ք երկնքում։

Ժողովող11։1-2-ում մեկ այլ հրաշալի պատկեր կա այն մասին, թե ինչ ենք անում, երբ տալիս ենք աղքատին.

«Հացդ թո՛ղ տուր ջրերի երեսին, որովհետև շատ օրերից հետո այն կգտնես։ Բաժի՛ն տուր յոթին, ութին էլ, որովհետև չգիտես, թե ինչ չարիք պիտի լինի երկրի վրա»։

Հուսով եմ` տեսնում եք արմատը։ Երբ դուք տալիս եք աղքատին, ապա ապահովագրվում եք Աստծո մոտ։ Հեղինակն ասում է. «Բաժի՛ն տուր յոթին,- սա քո պարտականությունն է,- ութին էլ,- մի քիչ առաջ գնա,- որովհետև չգիտես, թե ինչ չարիք պիտի լինի երկրի վրա»։ Այլ խոսքով, եթե դուք անեք այն, ինչ Աստված է ասում ձեր փողերի համար, ապա Նա հոգ կտանի ձեզ համար ճգնաժամի ժամանակ։ Սա Նրա երաշխիքն է և ձեր ապահովագրությունը։ Տալը ապահովագրություն է վատ ժամանակների դեմ։

Եկեք նայենք Օսվալդ Սմիթի վկայությանը, ով երկար տարիներ Կանադայի Տորոնտո քաղաքի «Ժողովրդի եկեղեցի» համայնքի հովիվն էր։ «Մեծ դեպրեսիայի» (տնտեսական մեծ ճգնաժամ, որը անցած դարի 30-ական թվականներին ցնցեց աշխարհը) ժամանակ ամեն օր հարյուրավոր տղամարդիկ էին գալիս նրա գրասենյակ` եկեղեցուց ֆինանսական օգնություն խնդրելու համար։ Նա ասում էր, որ իրենք հարյուրավորների են օգնել, սակայն ավելացնում, որ միշտ ստուգում էր յուրաքանչյուրին, թե այդ մարդը հավատարիմ եղե՞լ է արդյոք տասանորդում այն ժամանակ, երբ եկամուտ է ունեցել։ Եվ նա պարզեց, որ օգնության համար դիմող որևէ մեկը հավատարիմ չէր եղել տասանորդի մեջ։ Սրանից նա եզրակացրեց, որ Աստված հոգ էր տանում բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են եղել տասանորդի մեջ։