Եթե կարծում եք, որ լոկ Սուրբ Հոգու պարգևը փորձառելը մարդուն հոգևոր է դարձնում, ապա մենք պետք է հիշենք Բաղաամի ավանակին: Սա մեզ կսթափեցնի: Աստված ստիպեց, որ ավանակը խոսի մարգարեի հետ, որովհետև վերջինս չէր լսում Աստծուն: Այս դասը կարող ենք ամփոփել հետևյալ կերպ. եթե նախքան մարգարեանալը ավանակ էիր, ապա գիտե՞ս, թե ինչ կլինես մարգարեանալուց հետո… Միայն հոգևոր պարգևները չեն փոխում մարդու բնույթն ու բնավորությունը: Աստված կարող է ավանակին էլ օգտագործել որպես վերջին հնարավորություն: Նշեմ, որ սա չի նվազեցնում պարգևի արժեքը, սակայն պետք է հասկանանք, որ դրանք սոսկ պարգևներ են:
Դերեկ Պրինս
«Սուրբ Հոգու պարգևները» գրքից