amusnakan uxt_edited«Ամուսնական ուխտ»

Կա՞ արդյոք գաղտնիք հաջողակ ամուսնության համար: Դերեկ Պրինսը տալիս է այս հարցի պատասխանը՝ ասելով. «Ես հավատում եմ, որ կա գաղտնիք և այդ գաղտնիքը գտնվում է մեկ յուրահատուկ գրքի՝ Աստվածաշնչի էջերում»:

Այս գրքի էջերում Դերեկ Պրինսն ընթերցողին ծանոթացնում է ամուսնության այն գաղտնիքին, որն Աստված սահմանել էր արարչագործության ժամանակ և որը վերականգնվեց Հիսուսի կողմից Նոր ուխտի միջոցով: Այս գաղտնիքի կիրառումը հեղափոխական կլինի ձեր ընտանիքի, ամուսնության և հարաբերությունների համար:

Նա շարունակում է բացատրել, թե ինչպես կարող են պարզ սկզբունքները ճշմարիտ հոգևոր միություն բերել Աստծո և յուրաքանչյուր հավատացյալի միջև:

Գրքի վերջին գլխում հեղինակն ընթերցողին առաջնորդում է պարզ, բայց կյանք փոխող քայլերի մեջ, որոնք կվերափոխեն ձեր կյանքը: Գիրքը կարող եք ամբողջությամբ և անվճար կարդալ՝ հետևելով այս հղմանը. http://en.calameo.com/read/002682813a00c3e1f997e