imagesԻնչպես հայտնում է «Քրիստոնեական օգնություն առաքելությունը», որը ավետարանական բարեգործական կազմակերություն է և գտնվում է Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում (http://www.christianaid.org/News/2014/mir20140123.aspx?SC=MIR), սիրիացի հազարավոր փախստականներ, ովքեր գտնվում են Թուրքիայում, Լիբանանում և Իրաքում, դարձի գալով դեպի Քրիստոսը՝ ընդունում են քրիստոնեությունը: Ամենամոտավոր տվյալներով միայն վերջին ժամանակներում շուրջ 10.000 սիրիացի ընտանիքներ ընդունել են Քրիստոսին որպես իրենց Տեր և Փրկիչ: Միջին սիրական ընտանիքը բաղկացած է առնվազն չորս անդամից: Թուրքիայում գտնվող քրիստոնեական ծառայության անդամները փաստում են, որ հազարավոր սիրիացիներ դարձի են գալի դեպի Քրիստոսը և առաջին հերթին կանայք, ովքեր հրաժարվում են մուսուլմանական հանդերձ կրելուց: Նրանք թույլատրում են նաև իրենց զավակներին մասնակցել Աստվածաշնչի սերտողության դասերին: Սովորաբար մուսուլմանական ընտանիքում առանց ծնողների թույլտվության դա հնարավոր չէր լինի:
Իրաքյան աղբյուրը հայտնում է, որ նման իրավիճակում Քրիստոսին հետևելը մահացու վտանգ է հանդիսանում ցանկացած նախկին մուսուլմանի համար: Սակայն, Մերձավոր Արևելքում Քրիստոսին հետևել ցանկացողների թիվը, հակառակ բոլոր սպառնալինքերին, շարունակու է աճել:
Ինչպես հաղորդում են «Դերեկ Պրինսի ծառայության» աշխատակիցները, այսօր Հյուսիսային Իրաքում հազարավոր քրդեր մեծ հետաքրքրություն են տածում քրիստոնեության հանդեպ: Հարյուրավորներն արդեն աշակերտվում են աշխարհահռչակ հեղինակ Դերեկ Պրինսի գրքերով և աստվածաշնչյան ուսուցումներով:
Լուրերը ոգևորիչ են նաև Իրանից, ուր ամենատարբեր հաշվարկներով արդեն շուրջ 2 միլիոն նախկին մուսուլմաններ ընդունել են Քրիստոսի ուսմունքը և իրենց համարում են Նրա հետևորդը:
Մերձավոր Արևելքում օր օրի ահագնացող կրոնական մոլեռանդության և պատերազմական իրադրության պայմաններում քրիստոնեությունը շարունակում է իր հաղթարշավը: