Ուրախության արձակումը
«Այն ժամանակ կգնամ Աստծո զոհասեղանի մոտ` իմ ուրախության ու ցնծության Աստծո առջև»:
Սաղմոս 43:4
Դավիթն ուրախության վերաբերյալ երկու բան էր սովորել: Առաջին, ուրախության միայն մեկ աղբյուր կա. դա անձամբ Աստված է: Երկրորդ, կա միայն մեկ վայր, որտեղ կարող ենք մոտենալ այդ աղբյուրին. դա զոհասեղանն է: Զոհասեղանը զոհաբերության վայր է, նվիրման և սրբագործման վայր, մի վայր, որտեղ մեր կյանքն է դրված: Զոհասեղանի վրա կատարած մեր զոհաբերության միջոցով, միայն Աստծուց բխող ուրախությունը արձակվում է մեր մեջ:Մեծ տարբերություն կա ուրախության և երջանկության միջև: Ուրախությունը հոգու իրականության մեջ է, իսկ երջանկությունը` շնչի: Երջանկությունը կապված է մեր զգացմունքների, զգացումների և պարագաների հետ: Երբ ամեն բան լավ է ընթանում, մենք երջանիկ ենք: Երբ ամեն բան վատ է ընթանում, դժբախտ ենք: Լավ է երջանկություն ունենալը, սակայն չենք կարող միշտ երջանիկ լինել: Ուրախությունը, մեկ այլ կողմից, կախված չէ զգացմունքներից և պայմաններից: Այն կախված չէ մեր ֆիզիկական վիճակից: Այն մեր հոգու մեջ է: Ուրախության միայն մեկ աղբյուր կա և դա միմիայն Աստված է: Աստված հավիտենական է, անփոփոխ: Ահա թե ինչու հնարավոր է ուրախություն ունենալ անգամ այն ժամանակ, երբ մենք չենք կարող մեզ երջանիկ կամ բավարարված զգալ: Ուրախությունն անձամբ Աստծուց է բխում: Ուրախությունն էլ Աստծո պես հավիտենական է, անփոփոխ և չի ենթարկվում իրավիճակներին կամ պայմաններին:Ուրախությունը, սակայն, արձակվում է միայն զոհասեղանի մոտ: Մենք կարիք ունենք որոշել, ինչպես Դավիթը որոշեց, որ մենք կմոտենանք Աստծուն, զոհասեղանին` զոհաբերության վայրին, նվիրաբերման և սրբագործման մի վայր, մի վայր, որտեղ մենք անմնացորդ նվիրաբերում ենք Աստծուն: Այդուհետև մենք կարող ենք ամեն ժամանակ և անփոփախ ուրախություն ունենալ:
Հավատքի արձագանքը
Քո զոհասեղանի վրա, Տե՛ր, ես անվերապահորեն դնում եմ իմ կյանքը: Իմ մեջ արձակիր այն ուրախությունը, որը միայն Քեզանից է գալիս: