Եթե քրիստոնեական կյանքի վերաբերյալ ձեր պատկերացումների մեջ ներառված չեն նվիրաբերումն ու կյանքի զոհաբերումը, ապա կարիք ունեք ինքներդ ձեզ հարցնել այն մասին, թե ո՞ր «ճանապարհով» եք դուք գնում։ Դուք կարող եք հայտնաբերել, որ գտնվում եք ընդարձակ, հեշտ ճանապարհում, որը դեպի կործանում է տանում և ոչ թե նեղ, դժվարին ճանապարհին, որը դեպի կյանք է տանում։ Ժամանակակից եկեղեցում որոշ ծառայություններ ընդգծում են քրիստոնեական կյանքի միայն օրհնություններն ու օգուտները և երբեք չեն խոսում այն պայմանների մասին, որոնք մենք պետք է կատարենք այս օրհնություններն ու օգուտները ձեռք բերելու համար։ Նման ծառայությունները կարելի է համեմատել մի առևտրականի հետ, ով գրավիչ ապրանքներ է ի ցույց դնում, սակայն երբեք գնապիտակները դրանց վրա չի փակցնում։
Հատված` «Պատերազմ երկնքում» գրքից