«Արդ Աստծո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի զոհ` սուրբ և Աստծուն հաճելի…»:
Հռոմեացիներին 12:1
Ձեր մարմինը սրբագործվում է, երբ դրվում է Աստծո զոհասեղանի վրա: Ահա թե ինչպես պետք է պահել ձեր մարմինը սրբության և պատվի մեջ: Շարունակե՛ք պահել այն զոհասեղանի վրա: Հիսուսը փարիսեցիներին ասաց. «Անմիտնե՛ր, ոչ թե ընծան է սրբագործում զոհասեղանը, այլ զոհասեղանն է, որ սրբագործում է զոհը» (տե՛ս Մատթեոս 23:18-19): Եթե դուք ձեր մարմինը դնեք Աստծո զոհասեղանի վրա, սուրբ կլինի այնքան ժամանակով, որքան որ շփման մեջ է գտնվում զոհասեղանի հետ: Սակայն եթե դուք խզեք ձեր հաղորդակցությունը զոհասեղանի հետ, կկորցնեք նաև ձեր սրբագործումը:
«Մուտք գործելով Աստծո ներկայության մեջ» գրքից