ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ3
  • 1Եւ Սարդէսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծոյ եօթը Հոգիները եւ եօթն աստղեր ունեցողը. Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թէ կենդանի ես, բայց մեռած ես։
  • 2Արթուն եղիր, եւ հաստատիր մնացածներին որ մեռնելու մօտ են. Որովհետեւ քո գործերը կատարեալ չ’գտայ Աստուծոյ առաջին։
  • 3Արդ յիշիր թէ ինչպէս ընդունեցիր եւ լսեցիր. Եւ պահիր եւ ապաշխարիր. ապա թէ չ’արթնանաս՝ ես կ’գամ քեզ վերայ գողի պէս. Եւ չես իմանալ թէ որ ժամում քեզ մօտ կ’գամ։
  • 4Բայց մի քանի անձինք ունիս Սարդէսի մէջն էլ, որ իրանց հանդերձները չ’կեղտոտեցրին. Եւ նորանք սպիտակներով ման կ’գան ինձ հետ, որովհետեւ արժանի են։
  • 5Ով որ յաղթում է, նա սպիտակ հանդերձներ կ’հագնէ. Եւ նորա անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ. Եւ կ’դաւանեմ նորա անունն իմ Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին։
  • 6Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
  • 7Եւ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դաւիթի բանալիներն ունի. որ բանում է եւ ոչ ով չէ փակում, եւ փակում է եւ ոչ ով չէ բանում։
  • 8Գիտեմ քո գործերը. ահա քո առաջին մի բացուած դուռ դրի, եւ նորան ոչ ով կարող չէ փակել, որովհետեւ քիչ զօրութիւն ունիս, եւ իմ խօսքը պահեցիր, եւ իմ անունը չ’ուրացար։
  • 10Որովհետեւ իմ համբերութեան խօսքը պահեցիր, ես էլ քեզ կ’պահեմ այն փորձութեան ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վերայ, որ փորձէ երկրի երեսի վերայ բնակողներին։
  • 11Ահա ես գալիս եմ շուտով. պահիր այն որ ունիս, որ ոչ ով չ’առնէ քո պսակը։
  • 12Ով որ յաղթում է սիւն կ’անեմ նորան իմ Աստուծոյ տաճարումը, եւ այլ եւս դուրս չի գնալ. Եւ նորա վերայ կ’գրեմ իմ Աստուծոյ անունը, եւ իմ Աստուծոյ քաղաքի անունը, այն նոր Երուսաղէմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստուածանիցը, եւ իմ նոր անունը։
  • 13Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
  • 14Եւ Լաւոդիկէի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Ամէնը, հաւատարիմ եւ ճշմարիտ Վկան, Աստուծոյ արարածների Սկիզբը։
  • 15Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. Ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։
  • 16Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։
  • 17Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. Բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։
  • 18Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկութեան ամօթը չ’երեւի. Եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։
  • 19Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։
  • 20Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ։
  • 21Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ։
  • 22Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
← Ցանկ