ԱՌԱԿԱՑ3
- 1Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ քո սիրտը իմ պատուէրները.
- 2Որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն կ’շատացնեն քեզ համար.
- 3Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ. նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։
- 4Այսպէս դու շնորհք եւ հաճութիւն կ’գտնես Աստուծոյ եւ մարդկանց առաջին։
- 5Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։
- 6Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները։
- 7Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։
- 8Սա առողջութիւն կ’լինի քո մարմնի համար, եւ պարարտութիւն՝ քո ոսկորներին։
- 9Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը.
- 10Այն ժամանակ կ’լցուին քո շտեմարաններն առատութիւնով, եւ քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով։
- 11Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար.
- 12Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է։
- 13Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին որ հանճար է ստանում։
- 14Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահիցը, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից։
- 15Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չ’արժեն։
- 16Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք։
- 17Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։
- 18Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կ’անէ։
- 19Տէրը իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։
- 20Նորա գիտութիւնովն անդունդները յորդեցին, եւ ամպերը ցօղ ցանեցին։
- 21Որդեակս, սորանք չ’գնան քո աչքի առաջից, պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը։
- 22Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին, եւ շնորհք՝ քո պարանոցի համար։
- 23Այն ժամանակ ապահով կ’գնաս քո ճանապարհովը, եւ ոտքդ չի գայթիլ։
- 24Եթէ պառկես, չես վախենալ. Եւ կ’պառկես եւ քունդ քաղցր կ’լինի։
- 25Յանկարծահաս երկիւղիցը չես վախենալ, եւ ամբարիշտների փոթորիկիցը, երբոր գայ։
- 26Որովհետեւ Տէրը կ’լինի քո յոյսը, եւ նա կ’պահէ քո ոտքը, որ չ’բռնուի։
- 27Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու.
- 28Մի ասիր քո ընկերին. Գնա՝ միւս անգամ եկ, եւ էգուց կ’տամ. Քանի որ քեզ մօտ կայ։
- 29Քո ընկերի դէմ չարութիւն մի մտածիր, քանի որ նա վստահաբար կենում է քեզ մօտ։
- 30Մարդի հետ զուր տեղը մի վիճիր, եթէ նա քեզ չարութիւն չէ արել։
- 31Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր.
- 32Որովհետեւ խոտորնակ մարդը զզուելի է Տիրոջը, բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է։
- 33Ամբարշտի տանը Տիրոջ անէծքը կայ, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։
- 34Իրաւ նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։
- 35Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կ’բարձրանան անարգանքով։