ՄԱՐՏԻ 16. «ԱՆՁՆՎԵՐ ԿՅԱՆՔ»

Ես հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով, և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։

Հիսուսի արյան ողջ արդյունքը փորձառաբար ապրելու համար, կարիք ունենք իմանալու, թե ինչպես յուրացնել նրա արյունը։ Այսօրվա սուրբգրային մեր համարը և այս շաբաթվա համար ունեցած դավանությունը վերաբերում է վերջին օրերի այն մեծ բախմանը, որի մեջ ներքաշվելու են երկինքն ու երկիրը, Աստծո հրեշտակները, սատանան, սատանայի հրեշտակները և երկրի վրա եղած Աստծո հավատացյալ ժողովուրդը։ Այս խոսքը հնչել է Աստծո հրեշտակների կողմից. «Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց անձերը չսիրեցին մինչև մահ» (Հայտնություն 12:11):

Նրանք ասվածը ձեզ և ինձ պես մարդիկ էին՝ Հիսուս Քրիստոսին հավատացողները։ Նրան ասվածը վերաբերում է սատանային։ Մեր և սատանայի միջև անմիջական ընդհարում կա։ Այս համարն ասում է մեզ, թե հավատացյալներն ինչպես են հաղթում սատանային՝ հետագայում նկարագրելով նրանց որպես անձնուրաց, ամբողջովին անձնուրաց մարդկանց։ Անձնուրաց, նվիրված քրիստոնյան է այն տեսակը, որը սարսափեցնում է սատանային։ Երբ խոսքն ասում է. «Իրենց անձերը չսիրեցին մինչև մահ», նշանակում է, որ կենդանի մնալը նրանց առաջնայնությունը չէր։ Ամենակարևոր առաջնայնությունը Տիրոջը հավատարիմ լինելն ու նրա կամքը կատարելն էր։

Երբ խոսքը գնում է Տիրոջ բանակի զինվորների մասին, մեզանից շատերն անորոշ պատկերացում ունեն այդ մասին։ Երբ ես բրիտանական բանակի զինվոր էի, ես հրամանատարական անձնակազմից վկայական չստացա այն մասին, որ երաշխավորված եմ իմ կյանքը կորցնելուց։ Յուրաքանչյուր զինվոր գիտի, որ կարող է կորցնեկ իր կյանքը, ծառայելը նրանից իր կյանքը կարող է արժենալ։ Նույն սկզբունքը գործում է նաև Տիրոջ բանակի մեջ։ Չկա ոչ մի երաշխիք, որ մենք մի օր չենք կորցնի մեր կյանքը։ Սատանան վախենում է այն մարդկանցից, ովքեր չեն վախենում դնել իրենց կյանքը։ Վերջիվերջո, երկրի վրա եղած կյանքն անչափ կարճ է՝ համեմատած այն հավիտենական կյանքին, որը երկնքում է լինելու։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Գառան արյան համար։ Ես հռչակում եմ, որ կենդանի մնալն իմ առաջնահերթ առաջնայնությունը չէ, ինչպես նաև հռչակում եմ, որ հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։ Ամեն։